Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/440

Այս էջը հաստատված է

Թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները, նոցա արևը մտած է, իսկ դուք կենդանի եք և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում։ Ձեր սակավաթիվ Լինելը, համեմատելով պետքերի շատության, թո՛ղ չվհատեցնե ձեզ. այն մարգը, որ զգում է յուր անձը կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի — դեպի հառաջ։

Հառա՜ջ... Այնտեղ միայն կարոդ ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հարության...

Կենդանություն։


Միշտ ձեր՝ ՍԻՄԵՈՆ ՄԱՆԻԿՅԱՆ

26 մարտի, 1862