Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/447

Այս էջը հաստատված է

— Այո՛, մեր օգուտը պահանջում է այդ։

— Ի՞նչպես։

— Լսիր եթե կամենում ես գեղի մեջ բնակվիլ, ապա ուրեմն մյուս գեղացիների չափով կստանաս քո բնակության, առտնին պարս,փղի, անասնոց գոմի և այլ կարևոր բաների հարկավոր եղածի չափ հողի քանակություն, որի վերա կշինես քո բնակությունը, վերասաց պարագաներով: Իսկ թե քաղաքում կամենում ես բնակվիլ, նույնպես, մյուս բոլոր քաղաքացիների չափով հող կստանաս և տուն բնակություն հաստտատելու համար։ Եվ այս երկու դիպվածում, այսինքն, թե գեղում և թե քաղաքում, քեզ արված հողը, որի վերա շինություն թե արել ես և թե ոչ, ազատ ես, կամեցածիդ պես, գրավ դնել, վաճառել, ընծայել, ի վերջո, դու նորա անպայման տերն ես, և դորա վերա խոսելիք չկա։ Իսկ խոսելիքը վերաբերվում է դաշտային հոդին, ուր պիտի ընթանա երկրագործությունը։ Պիտի իմանաս, որ գեղի և քաղաքի յուրաքանչյուր անդամը հավասար չափով իրավունք պիտի ունենա մի որոշյալ քանակություն հողի մշակելսւ և գործելու։ Եվ այս իրավունքը պիտի տևե այնքան, որքան նա, կամ նորա սերունդը պիտի բնակվի այն հողի վերա։ Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գեղ պիտի ունենա յուր հատուկ հողը, որ պիտի սեփական մնա քաղաքի կամ գեղի հասարակության։ Քաղացի կամ գեղի բնակիչքը հավասար իրավունքով ազատ են յուրյանը բաժինը գործել և մշակել, քանի որ գտնվում են այն գեղում կամ այն քաղաքում։ Եվ եթե դու, լինելով քաղաքացի, զբաղված լինելով վաճառականությամբ կամ այլ գործերով, չկամիս կամ ձեռնհաս չես քո րաժին ընկած հողը մջակելու, կամ մարդիկ վարձելով մշակել տալու, այդպիսի դիպվածում կարող ես վարձու տալ և այդ կերպով օգուտ քաղել քո հողից։ Եթե հող վաճառելու սկզբունքը թույլ տրվի, այն ժամանակ աղքատության և թշվառության սկզբունքը կընդունվի։

Կարող է պատահել, որ ոմանք մարդիկ կամ ժառանգաբար, կամ յուրյանց աշխատությամբ, ավելի հարուստ լինելով, իսկ ոմանք մարդիկ կամ յուրյանը ծուլության պատճառով կամ մի դժբախտությամբ, աղքատ լինելով, աղքատը կվաճաոե հարուստին յուր հողը, կմնա անհող և կզրկե յուր սերունդը ևս այն հոդի վերա իրավունք ունենալուց: Ապա եթե մի դեղի մեջ, 100 տարու միջոցում, հողերը, աղքատից հարուստին վաճառվելով, գեղի հասարակության սեփական նշանակված հողի քանակությունը անընե քսան մարդու ձեռք, ասել է թե բովանդակ գեղացիք պիտի վարձ վճարեն այն քսանին, հողը մջակելու ե գործելու իրավունքը ձեռք բերելու համար, քանզի ինքյանք վաճառած լինելով, հարկ է որ և գնեն։ Իսկ եթե 200 տարու միջոցում այդ քսան տերը դառնա