Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/448

Այս էջը հաստատված է

նա երկու կամ մի, այդպիսի դիպվածում դարձյալ նույն թշվառությունը չէ՞, ինչ որ այժմ ունիս Անգլիո մեջ նույն մոնոպոլեոնը չէ՞ և հետևանքը հողատիրոջ տարապայման հարստություն, իսկ անհող շինականաց տարապայման աղքատություն չէ՞ լինելու։ Այո՛, փորձերը ասուրին ի վերջո, և առօրյա ապրուստի կարոտությունը ստիպում է մի փոքր խելացի լինել։ Հողը պատկանում է հասարակության, որի ամեն մի անդամ հավասար իրավունք ունի հավասար քանակության վերա, հավիտյանս ժամանակների, և մի կողմից վաճառելու իրավունք չունենալով, իսկ, մյուս կողմից առանց արգելքի հողը գործելու և արդյունավորելու իրավունքը անկողոպտելի պահելով, այդ հասարակության անգամը և նորա սերունդը հաստատում է յուր կյանքը մի ամուր և ապահով հիմքի վերա, և անհնա՛ր է, որ նա կամ աղքատության հանդիպի կամ իսպառ կարոտ մնա:

Մեք վկայում ենք, որ այս պայմանը ծնրադրությամբ կընդունին, քանդի սո՜ւրբ է, քանզի մարդկայի՛ն է, քանզի արդա՛ր է:

Այժմ հարցնում ենք, հարո՞ւստ է անգլիական ազգը, եթե մի քանի գործարան փակվելով, կամ մի ժապավեն դործածութենից դուրս ընկնելով բյուրավոր մարդիկ և բյուրավոր դերդաստանք, դառն աղքատության հետ պատերազմելով, կարող են սովամահ կորսվիլ: Հարո՞ւստ է ֆրանսիական ժողովուրդը, եթե մի քաղաքում միքանի դործարանք փակվելով,. մի ահադին բազմություն գործավորների կդատապարտվի դեպի մուրացկանություն... Չէ՛, հարուստ չէ, ասում ենք, և այն, դրականապես։ Որևիցե աղքատ համարված ազգ, եթե ունի մի կտոր հող, ապահովել է յուր կյանքը, մինչդեռ անգլիական գործավորը, որ ապրում է այսօր, չգիտե թե վաղը պիտի հնար ունենա՞ ապրելու թե ոչ. քանզի չգիտե, թե պիտի շարունակն՞ գործարանը յուր գործը, որ և նա աշխատելով ստանա միքանի շիլլինգ և հոգալյուր ընտանիքը։

Ւ՞նչ հարկավոր է մեզ ազնվականների անհուն հարստության տեր լինելը, ի՞նչ հարկավոր է մեզ անգլիական դրամանոցի հսկայությունը, ի՞նչ հարկավոր է անգլիական կառավարության դրամի կարոտ չլինելը, կամ ուրիշներին փոխ տալը[1], մինչդեռ միլիոնավոր ժողովրդի կյանքը կախվում է բամբակից և ժապավենից։ Համաձայնեցեք, որ այդ երկուքը ևս չունին այն հարատև ուժը, որ կարողանան պահել և դիմանալ միլիոնավոր գերդաստանների ծանրության։ Եվ մինչ, բնականաբար կտրվում են, և ահա ողբ, աղաղակ, տառապանք, սով և մահ։ Վաճառականությունը

  1. Անգլիական կառավարության պարտքը, Եվրոպական Անգլո անունով, դուրս տված թղթերով, մինչև 1860, մարտի 1.- 802, 190, 295 լիբրե ստերլինգ: Հնդկաստանի պարտքը նույնպիսի թղթերով, Հնդկաստանի և Անգլո մեջ 80, 459, 795 լ. ս.:(Ծ.Հ.)