Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/45

Այս էջը հաստատված է

միայն անունովս Թյությանճի-Օղլու։ Այսպես ահա սորա տունը գտանվում էր մի աննշան փողոցի մեջ, քաղաքի ծայրումը. շինվածքը փայտյա, երեք պատուհանով, որ նայում էին դեպի ցեխոտ փողոցը, որովհետև աշունը շատ առատ էր եղել յուր անձրևներովը։ Սենյակը, որի մեջ նստած էին, զարդարած էր շատ հասարակ և աղքատ կարասիքներով, պատի վերա կախած էին մի քանի շատ հասարակ պատկերներ, պատահմունքով վեված, առանց հասկանալու, թե ո՞վի պատկերներն էին, այլ իրրև սովորական զարդարանք գործ ածելու համար։ Բայց թե լավ թե վատ, երևում էր, որ այս Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանն էր. պատճառ, սենյակի մյուս երկու դառները տանում էին մինը դեպի Թյությունճի-Օղլուի, իսկ մյուսը դեպի Մանուշակի ննջարանը։

Ինքը Թյությունճի-Օղլուն, կարճահասակ, բավական հաստ մարդ էր, և ինչպես երևում էր նորա ալեխառն մազերից, ճաղատ ճակատից և խորշոմյալ երեսից, պիտո է լիներ համարյա թե վաթսուն տարեկան. ուրախ բնավորությամբ, բայց զրկված ամենայն կրթութենից, և ինչքան խելք ու բանականություն որ նա ցույց տվեց յուր խոսակցության մեջ, Շահումյանցի հետ, ինչպես վերևումր տեսանք, այդ զանազան ժամանակ, տեսակ-տեսակ մարգերի հետ նստել վեր կենալուցն էր, մանավանդ Նախիջևան գալուց հետո, Խաչատուր աղայի ղահվետնումը...

Շահումյանցը երկարահասակ, չոր-չոր, հասակը կարելի է, որ լիներ մոտ երեսուն տարեկանի։ Ինքը խարտյաշ, գեղեցիկ, կապույտ աչքերով, մազերը կարգով սանրած և յուղած, հագուստը ամենևին հարմար Փարիզի վերջին տարազին, որ ցույց էր տալիս, ոչ թե միայն կարողություն ուներ արծաթի կողմից, այլև ճաշակ ուներ աշխարհի բաների մեջ։ Սա մի օր եկեղեցու մեջ պատահմամբ խոսածի համար հանդիմանություն լսելով Թյությունճի-Օղլուից, որ կանգնած էր նորա քամակում, շատ սիրել էր նորան, այդպես պարզ սրտով մարդ եղածի համար, այնուհետև ծանոթացել էր նորա հետ, միշտ գալիս էր գնում էր Թյությունճի-Օղլուի տունը ժամանակ անցուցանելու համար, որովհետև Նախիջևանի մեջ չկան այնպիսի տեղեր, ուր կարելի լիներ ժամանակը գործածել այնպիսի զվարճությամբ, որ և օգտակար լիներ միևնույն ժամանակ, թեատրոն չկա, Ժողովարան չկա, հասարակաց մատենադարան չկա, այս պատճառով այնտեղի մարդիկը պիտո է անպատճառ հոժարեին ամենայն բանի, որի միայն կարող էր ժամանակը կորուսանել, առանց խտրելու:

1. Այստեղ և հետագա էջերում Նոր Նախիջևանի կենցաղի ու սովորույթների նկարագրությունները համահունչ են, իսկ որոշ տեղեր էլ երբեմն տառացիորեն համընկնում են Նալբանղյանի «Հիշատակարանի» այն էջերի հետ, որտեղ նա նկարագրում է հայրենի քաղաքը: