Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/454

Այս էջը հաստատված է

որ եթե մի մարդու տեղ քսան հոգի նստի, բոլոր բանը կփոխվի, մոռացավ, որ քանի լուր հասկացողությունը նույնն է, ինչպես էր հառաջ այն մինի ժամանակ, այն քսանը պիտի գնա նույն ճանապարհը, որով գնում էր պատժված մինը: Մասնավոր ուշադրության արժանի է մարդկային կյանքի և այս երևույթը, որ երբ մի արտաքին ուժ դադարում է ճնշել որևիցե մի հասարակություն, ինքը այդ հասարակությունը սկսում է բռնանալ յուր վերա և նորա բռնակալական ձդտողությունքը բնավ իսկ պակաս չեն արտաքին բռնության ձգտողութեններից։ Սորա շոշափելի օրինակը տեսանելի է Անգլիո մեջ։

Ամեն մարդ գիտե, որ գրատպությունը ազատ է այնտեղ, և կառավարության և օրենքի կողմից ամենայն հարձակմունք անհնարին։ Բայց, չնայելով սորա վերա, Ստյուարտ Միլը հարկադրվեցավ հրատարակել յուր գիրքը՝ «On liberty»[1]: Ստյուարտ Միլը այս գրքի մեջ բնական պատճառներով աշխատում է համոզել, որ տպագրությունը ազատ մնա ամենայն հարձակմունքից։ Հարձակմո՞ւնք, տպագրության ընդդե՞մ, և մի աշխարհում, ուր ամենայն բան տպվում է առանց արգելքի, որի՞ կողմից արդյոք, մինչ կառավարությունը և օրենքը ազդեցություն չունին այս խնդրի վերա։ Ստյուարտ Միլը խոսում է հասարակության հետ, նա բողոքում է նորա ընդդեմ, և նորա ընդդեմ դարձյալ պաշտպանում է և քարոզում է տպագրության անպայման ազատությունը։ Հասարակությունը, նորա կանխակալ կարծիքները, նորա ավանդությունքը, որ դարերով նստել են նորա ուղեղի վերա, արմատացել են նորա ոսկերքի մեջ, շատ անգամ չէ կարող հաշտ աչքով նայել ազատ հրապարակախոսության երեսին։ Նա հալածում է նորան ոչ թե օրենքով կամ որևիցե կառավարչական ուժով կամ արգելքով, ո՛չ, նա լավ գիտե, որ սոքա անհնարին բաներ են Անգլիո մեջ, նա հալածում է մանր հնարներով և աղտոտ ճանապարհներով, որոնց մեջ վերջին տեղը չունին, անձնական վնաս հասցնել, վատաբանել, կասկածներ հարուցանել հեղինակի վերա, պարզամիտների միտքը և ատելությունը գրգռել նորա ընդդեմ։ Այս բոլորը սարսափներով տեսավ Ստյուարտ Միլը, տեսավ և գոչեց, «Մեք սուգանում ենք»։

Կեմբրիջի համալսարանի երկրագիտության վարդապետների գրվածքը, մի պարզ բնագիտական և երկրագիտական տեսություն, ահ ու սարսափ բերեց հասարակության վերա։ Հասարակությունը տեսավ, որ այդ գրվածքը հիմն ի վեր տապալում է այնպիսի հասկացողությունք, այնպիսի սկզբունք, որ վաղուց արդեն սրբազանել է ինքը, հասարակությունը,

  1. (Անգլ.) «Ազաատության մասին» (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)