Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/471

Այս էջը հաստատված է

օրըսօրե ընկնին, և մնացողը ևս առ վաղիվ հարատևելու չկարողանա երաշխավորել։

Այն, ինչ որ պատկերացնում է այժմ մեր խեղճ ազգի վիճակը: Ի՛նչ տեղ, ուրեմն, որոնենք փրկության հնարը, ո՞րն է այս ցավերից ազատվելու ճանապարհը, որպեսզի ազգը չմեռանի և մանավանդ ազատվի, երբ հասանե Թուրքիայի դրամական կյանքի վճռական վախճանը։

Ազգը, լավ ու վատ, փորձեց մինչև այժմ վաճառականությունը, նա փորձեց և վարձկանությունը և մշակությունը. սոցանից հետևեցավ նորա կյանքի ավերանքը, որի տակ այսօր ճնշվում է միջաբեկ։

Հիմնական և խելացի հնարը փրկության, ուրիշ բան չէ կարող լինել, եթե ոչ դառնալ յուր նախկին կացությունը։ Հողը և երկրագործությունը կարող է նորան փրկել։

— Ուրեմն բոլոր ազգը երթա երկրագո՞րծ դառնա, այդ անհնարին մի բան է և չկատարվելու ցանկություն։

— Չենք ասում բոլորը, բայց պիտի որ ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող, որ զուգակշիռը պահվի և աղքատությունը տարագիր գնա։

— Բայց, դուք մոռանում եք, որ Թուրքիան Եվրոպա չէ։ Նա չունի ոչինչ ճանապարհ, ոչինչ հաղորդակցություն, որ անհրաժեշտ են թե երկրագործին յուր բերքը տանելու մի տեղ, և թե վաճառականին յուր վաճառքը դուրս արձակելու համար։

— Այո՛, ընդունում ենք այդ, բայց դարձյալ կարելի է գործ կատարել։ Մի՛թե սակա՞վ տեղեր կան մեծ և փոքր Հայաստանի մեջ, որ մոտ են Սև ծովին և Միջերկրականին երկու, երեք, չորս կամ հինգ օրվա ճանապարհով։

Մեք չենք ասում, թե հայը երթա սկսանե յուր երկրագործությունը Բաբելոնի սահմաններում։

Այն ժողովուրդը, որ դուրս չէ եկել յուր պատմական աշխարհից, թող և չշարժի, մեք ընդդեմ ենք գաղթականության և գաղթականություն չէ մեր քարոզածը, իսկ այն մասը, որ դուրս է յուր աշխարհից, ասել է թե գտանվում է գաղթականության և պանդխտության մեջ, նորան հրավիրում ենք վերադառնալ, մանավանդ Փոքր Ասիա, որ ավելի հրապուրիչ է յուր ծովեզրյա դրությամբ։

Հերիք է, որ մի երկու գլխավոր և հարմարավոր տեղերում սկսանի երկրագործությունը. մյուս մասերում, որ թերևս հեռի են ծովից, նույնպես կզարթի։

Վաճառականությունը կլրացնե պակասը։