Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/478

Այս էջը հաստատված է

ի′նչ ճար։ «Այս առաջին հատուցումը ձեռք բերելու համար», վճռում է նա յուր մեջ, «հարկավոր է վնասով ևս վաճառել այս անգամ, հետո, կրարձրացնեմ գինը, և կլրանա պակասորդը»։

Կլրանա... Մյուս կողմից այն մարդիկը, որ պարտական էին նորան, չեն վճարում յուրյանց պարտքը, առևտուրը ընկած է, ոսկին կրկի′ն արժեքի բարձրացած, և ահա երկրորդ, երրորդ և մյուս վճարները հետզհետե; մահի պես։ Ինչ եղավ հետևանքը։ Մանր վաճառականը բոլոր ժա¬ մանակ աջիւատեցավ յուրյան ապրանք տվողի օգտի համար, և ոչ միայն այսչափ, այլ առևտուր սկսելու ժամանակ նորա մեջ բերած գումարը ևս հալեցավ, բոլոր ձեռքի ապրանքը պարտքի փոխանակ տալուց հետո, դեռևս պարտական մնաց. և առանց ամենայն հնարի, որ անհրաժեշտ է ապրուստի համար։

Ո′ւր գնա այժմ այն վաճառականը, ի′նչ գործե։ Հավատարմությունը ընկած է, ոչ ոք ապրանք կամ դրամ չէ տալիս նորան, և եթե տային ևս, հարյուրին իննսուն անօգուտ, քանզի նույն գործողությունը, ինչ որ անցավ առաջին անգամ, պիտի կրկնվի անշուշտ, որովհետև նույն հանգամանքների ազդեցության տակ է նա, և գործը հիմք չունի։ Ի′նչ գործե, ուրեմն, այգ վաճառականը։ Մնում է նորան իբրև վարձկան ծառայել ուրիշի մոտ, բայց այս հեշտ բան չէ, նա ևս մարդ է, զգացմունք ունիր Նա, մինչդեռ ինքը ուներ մի փոքր գործ, յուր անձը զգում էր ազատ, գո′նե որևիցե պարոնի անմիջական հրամաններից, թեև կատարելապես անկախ չէր, և նա երբեք չէ մտածել այդ մասին, որովհետև գիտեր, թե որոնց որ պարտք ունի, կախվում է նոցանից, թե մի անհաջող վայրկենում կարող են նոքա ճմլել նորան։ Բայց, չնայելով այս բոլորի վերա, կախողությունը ամենայն ժամանակ զգալի չէր, մանավանդ, եթե գործերը մի փոքր հաջող էին. իսկ այժմ, դրամական կամ առևտրական նավաբեկութենից հետո, հարկը ստիպում է նորան երթալ ենթակայանալ մի կոպիտ հարաբերության, որ լինում է պարոնի և ծառայի մեջ, տանել այն բոլոր անախորժությանը և հանդիմանությանը, արհամարհոտ և խեթ հայացքների, որոնցով առատորեն վարձատրվում է մի խեղճ ծառա մի անտաշ և տմարդի պարոնի մոտ։

Թերևս, եթե վաճառականին հանդիպեցավ այս կատաստրոֆը երիտասարդության ժամանակ, դնենք թե ատամները սեղմելով, սև ճակատագրին հնազանդվելով ընդունեց այս խաչը, բայը այն հիսուն-վաթսուն տարեկան մարդը, ընտանիքի և զավակների տեր, որոնց դարմանելու համար ոչ մի պարոն չէ կարող տալ նորան բավական վարձ, թողունք և այս, ի՞նչպես երթա նորինորո ծառա դառնա այդ հասակում:

Բայց այստեղ ընտրություն չկա և հրաժեշտ չէ կարելի տալ, քանղի