Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/487

Այս էջը հաստատված է

Բնությունը կորուստ չունի։

Մարդիկ յուրյանց գոյությունը և ներկայությունը ապացուցանում են յուրյանց ազգությամբ։ Կենդանի եմ ես և խոսում եմ առջևս կանգնած մարդու հետ, բայց նա չէ ընդունում, թե ես կենդանի եմ։ Նա ասում է ինձ, որովհետև քո ազգությունը մեռած է, ուստի և դու կենդանի չես, որպես հայ։

— Եղբայր, ի՞նչպես կենդանի չեմ․ ես խոսում եմ քո հետ․ մեռելները վաղուց արդեն թողել են խոսելու սովորությունը։

— Ինձ ի՛նչ փույթ, դու կենդանի չես, — կրկնում է նա ամենայն սառնությամբ։

Եվ ոչ միայն այսչափ. ուրանալով իմ կենդանությունը, ժխտում է ինձ իմ կենդանությունը պահելու համար պետք եղած կարիքը կամ նորանց լցնելու հնարները։

— Եվ այստե՞ղ հանեցիր տնտեսական խնդիրը․․․

— Եվ չկամելով բռնաբարության կերպարանք տալ այս ժխտողության, տակավին իրավունքի անունով խոսում է իմ հետ․ — Ի՛նչ ես արել, որ ես համակրություն ցույց տամ քեզ, որ ես խոստովանիմ քեզ կենդանի։

Այս կոպիտ հեգնություն է և ստրկության շղթայի ամենածանր օղի մինը։ Հերիք չէ նորան իմ կենդանությունը, նա չկամի նորան ընդունել որպես իրողություն. նա ակամա պիտի հոժարի ընդունել այն ժամանակ, երբ ցույց տամ իմ իրավունքը։ Ա՛յս ևս հերիք չէ. նա իմ կենդանությունը պիտի խոստովանի միայն այն ժամանակ, երբ ստուգե, թե զորություն ունիմ իմ իրավունքը պաշտպանելու։

Այս տողերը գրելու միջոցին Թեյմսը հրատարակեց Լեհաստանի ընդդեմ, մեր նոտր գրով տպածը, գրեթե բառ առ բառ։ Եվ մի՛թե շա՞տ ժամանակ անցավ այն օրից, երբ ընդհանրական և մասնավորապես ավստրիական բռնակալության ջերմեռանդ քուրմը հրատարակեց, թե «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է»[1]

[2] Ասել է թե մոտավորապես 8 միլիոն հոգին բռնացել է 27 միլիոն օտար ժողովրդի

  1. Ավստրիայի ամենառեակցիոն պետական գործիչներից Կլեմենտ-Վենցել Մետերնիխի (1773—1859) խոսքերն են։
  2. Իսկ Ավստրիան, այդ պոլիտիկական ուրվականը, դյուցաբանական առասպել է, ասում ենք մեք. ագռավ, սիրամարգի փետուրներով զարդարված։ Այն հողերի վերա, ուր սեղանապիղծ ձեռքով տնկված է ավստրիական անպարծանք դրոշը, 1857, հոկտեմբ. 1-ի տեղեկությանը նայելով․ բնակվում է 35,019,058 հոգի ժողովուրդ։ Սոցանից (զորքով հանդերձ) ավստրիացի է միմիայն 7,889,925 հոգին, մնացածը օտար ազգեր, որ գոնսկլավոն 14,927,925 հոգի, ռումեն 5,632,089 հոգի, մաճառ 4,947,134 հոգի, հայ 13,256 հոգի, իսկ մնացորդը այլ և այլք։