Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/488

Այս էջը հաստատված է

Պարզամիտ մարդիկ կարող են հավատալ այս կամ այն կառավարության... կարող են հավատալ, որ եթե հիրավի՛, Լեհաստանը արժանի լիներ անգլիական համակրության[1] և ահա լրացած էր ամենայն բան։

— Այսօր չէ, վաղը,— ասում ենք մեք։

To-morrow morning![2] ասում է հեգնող անգլիացին։ Քանի որ իմ կյանքի խոստովանելը կապված չէ նորա շահի հետ, նա խոստովանելու չէ։ Ուր թողունք, որ մի ազգություն գիտությամբ սպանում է մյուս ազգությունը յուր սեփական շահի համար, ճնշվածի իրավունքը խոստովանե՞լն է մնացած։

Անհնարին տհաճությամբ լսեցինք մեք անգլիական պառլամենտի մեջ լորդ Ջոհն Ռըսսելի խոսքերը ամերիկյան խնդրի վերաբերությամբ.

«ՉԷ կարելի բուռն զորությամբ վերացնել ստրկությունը Հարավային Ամերիկայի միջից։ (Այսինքն հյուսիսայնոց պահանջողությունը և պատերազմը, զուր է). Հարավայնոց ատելությունը դեպի հյասիսայինքը, աննկարագրելի խոր է և սաստիկ։ Խաղաղությունը չէ պիտո տիրե այնտեղ, մինչև այդ երկու կողմերը չկազմեն առանձին առանձին տերությունք։

վերա և ապրում է ծծելով նոցա արյանը, նոցա կենսական ուժը և զորությանը։ Ակամա կհիշես հռչակավոր Ֆոհթի խոսքերը՝ L′Autriche cest la demnation eternelle[3].

Հերիք չէ այսքանը, դեռևս «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է։ Հրամեր ես, իտալական Ժողովուրդը, Վենետիկը, մինչև անգամ և Հռոմը, այն ստրկության հավիտենակա՜ն օրորոցը ճի՜շտ քեղ պես են մտածում»,. խոսք չկա։ Սուրը Մածծինիի և օուրր Գարիրայդիի բարեխոսությունքը անպակաս լինին Հարսբուրգյան տանի գլխից.,.

Արդյոք քարավանի մեջ Մետերնիկը կրկնում է* կոմս Քավուոին յուր խոսքը։ Պիոս իններորդին կմնա պատասխաներ (Ծ․ Հ․)

  1. Ի՜նչ ասել է համակրություն, ուրիշը իրավունք ունի երկրադանդի վերա ապրելու, լեհացին չունի՞։ Սա իբրև ողորմությո՞ւն պիտի ստանա ուրիշից այն, ինչ որ արիշը անի, նույն իրավունքներով, որ ամեն մարդու պիտի տրվի, որ ամեն մարդու հավասա՛ր է: Եվ միայն անգլիական մարդը պիտի ապրի, ուրիշը թող մեռնի՞։ Բացի սորանից, ինչ պիտ՛ի արած լիներ Լեհաստանը, որ արժանի շիներ, հարցնում ենք մեք, Անգլիո համակրության։ 12 միլիոն ժողովրդի կենդանությունը բավական իրավունք և բավական արժանավորություն չէ՞։ 12 միլիոն ժողովրդի երեսնամյա բողոքը և արյունաթաթավ մարտիրոսությունը բավական չէ՞ մի սիրտ ունեցող ականատեսի համակրությունը շարժելու։ Բալց սիրտ... ո՛ւր ենք մեք։ Անգլիո մեջ միայն գնայուն մեքենաներ կան, և թերևս ուրիշ ամենայն բան գտնվի այնտեղ, մարդկային սիրտ... շատ հազիվ։ Վկա՛ ենք կանչում լորդ Բայրընի ստվերը։ Երբ Ֆրիդրիկոս Մեծի առաջարկությամբ Լեհաստանը հոշոտվեցով Ռուսիո, Պրուսիո և Ավստրիո մեջ, Անգլիան լուռ մնաց և ընդունեց։ Այսօր, յուր հին լռության մեղքը ծածկելու համար, իրավունք և արժանավորություն հարցնում է նա արյունլվա նահատակից: (Ծ. Հ.)։
  2. (Անգչ.) Վաղը՝ առավոտ։ (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժող. խմր.)։
  3. (Ֆր.) Ավստրիան հավիտենական նզովք ( գեհենապարտութ յուն) է (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժող. խմր.)։