Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/490

Այս էջը հաստատված է

— Չէ՛, կառավարությունը կառավարություն է, ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ։

— Ուրեմն կառավարություն ասելով պիտի իմանալ որևէ աշխարհի պաշտոնյա՞յքը կամ նոցա գահերե՞ցը։

— Ճի՜շտ։

— Ինչո՞վ ապահովում է կառավարությունը այն պարտքը, որ առնում է ժողովուրդից։

— Ի՛նչպես թե ինչով, տերության հողով, գանձով և այլն և այլն:

— Տերության հողը, գանձը, և այլն և այլն կառավարության սեփականությո՞ւնն է, որ գրավ է դնում:

— Տարակույս չկա, դոքա պատկանելիք են կառավարության:

— Ապա ազգը՞:

— Ազգը ինչ վերաբերության ունի տերության հողին կամ գանձին հետ։ Ազգը ազգ է, ինչպես կառավարությունը կառավարություն է։ Ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ:

— Դրոշի փառքը՞...

— Ազգի՛նն է։

— Ցնծա՛, ազգ։ Բերանդ հովին բացած, նայի՛ր այն կտոր լաթին, որ կախված է ձողի վերա։

— Բայց նա ինձ կերակուր չէ տալիս,— ասում է ազգը։

— Եվ ի՛նչ հարկավոր է քեզ կերակուր, երբ դու ապրում ես այդ փառքով։

Չնայելով այս բոլորի վերա, այդ ազգությունքը հետևում են տակավին յուրյանց կառավարության, ուրիշ աշխարհների տիրելու, ուրիշ ազգությունք սպանելու և յուրյանց դրոշի փառքին նորանց ևս մասնակից առնելու։

Մինչև այժմ բռնակալ աշխարհակալությունքը մի սուտ փաստ ունեին յուրյանց ձեռքում, որ այսօր չէ կարող արդարանալ և մարդկային բանականության դիմանալ։ Ի՛նչ էր այդ փաստը: Այն, թե հզոր կառավարությունքը տիրում են զանազան աշխարհների, զանազան ազգերի, միմիայն վայրենությունը քաղաքակրթելու համար։ Անձնական շահը չէ, ո՛չ քա՛վ լիցի, մարդկության սերն է, որ ստիպում է նորանց ստրկացնել զանազան ազգեր, որովհետև այդ ազգերը հետ են մնում և չեն քաղաքակրթվում։

— Ա՞յսպես, ուրեմն, Անգլիան Հնդկաստանի մեջ մի որոշյալ կշիռ ափիոն գնում է ժողովրդից 25 լիբրե ստերլինգի, իսկ ինքը նույն կշիռը վաճառում է 250 լիբրեի, և կառավարութենից ավելի ո՛չ ո՛ք իրավունք