Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/500

Այս էջը հաստատված է

բացասականին վերա, տալիս է զրո։ Այո՜, բնության օրենքները կատարվում են ճիշտ մաթեմատիկական հաշվով, և մարդը, որպես անդամ բնության, և մարդկային կյանքը, որպես երևույթ բնության, ենթակա են այս օրենքին և այս հաշվին։

Կարող են ասել, որ եթե մարդը և նորա կյանքը դրվի ճիշտ մաթեմատիկական հաշվի տակ, մարդը կդաոնա մի մեքենա և նորա կյանքը մի ձանձրալի ժամանակամիջոց։ Այն ժամանակ նա կկորուսանե այն բանաստեղծական (poétique) գույնը, առանց որի անապատ է մարդու կյանքը։

Մի՞թե մեք հակառակն ենք կարծում։ Բնության պարզության մեջ միայն կարող է փայլիլ մարդու բանաստեղծական գույնը, և ճիշտ մաթեմատիկական հաշիվը, տանելով մարդկային ընկերությունը դեպի համերաշխություն, կարող է ազատել նորան մեքենա դառնալուց։ Մարդը ստուգապես մեքենա է այն Ժամանակ, երբ հաշիվ չկա, այսինքն գիտակցություն չկա։ Հույսը ուրիշ բան չէ, եթե ոչ ստույգ հաշվից բղվելու հետևանք։ Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վերա, հույս չէ, այլ անձնախաբեություն։ Առանց սերմանելու հունձ չկա։

— Գուցե՞ լինի, շատ կարելի է որ լինի, ի վերջո մեզ սիրելի է լինելը:

— Ա՞յս է հույսը։

Բայց մարդը, այս բոլորը քննելու ժամանակ, անշուշտ պիտի լեզի խառնե յուր կյանքի մեջ, նորան սիրելի չէ այս, նա չէ քննում, նա թողնում է և առօրյա տեսածով ապրում է այսօր, վաղը ինչ կամի թող լինի։ Նորան ավելի թեթև է թվում վաղվա գալիքը, քան թե այսօրվա քըննությունը, քանզի ապագան ծածկված է վարագուրով, որի վերա մարդը խոշոր տառերով գրել է հույս։ Ապագան ծածկված է լոկ կարճատես աչքերի համար։ Ապագան ներկայի ժառանգն է և եթե մարդը քննե ներկան, այն ժամանակ իսկույն կճեղքվի նորա առջև ապագայի կարծեցյալ վարագույրը:

— Չէ՜, փոքրիշատե կարողության տեր մարդ, չէ՜, իմ պարոն, համաձայնից, որ առանց հաշվի է քո հույսը, թե քո որդիքը նույնպեո պիտի տիրանան այն կարողության, որին հաջողել է քեզ հասներ Դարձութ աչքդ դեպի այն օրերը, երբ դու մանուկ էիր, կենդանացուր քո հիշողության առջև այն շրջապատը, որի մեջ ապրեցար. ի՞նչպես են, կա՞ն այն հարուստները, որ տեսել էիր։ Այնպես չէ՞, որ այն տասն քսան տունից, որ դու ճանաչում էիր, այսօր կան և տևում են միայն երկու տուն։ Հավատա, որ այսօրվա մանուկը, երբ յուր կարգով հասնի քո հասակին և քո պես աչքը հետ դարձնե դեպի յուր անցած ճանապարհը, պիտի տեսանե