Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/504

Այս էջը հաստատված է

ԿՐԻՏԻԿԱ


ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ

Ազգային վիպասանություն, պ. Պերճի Պռոշյանց, 1860, Թիֆլիս

(Սիրական եղբոր, Խ. Պ. ՕՏ... ԻՆ ՆՎԵՐ)[1]

Միթէ որ ննջիցէն այլ ո՞չ ևս յաւնլուցու յառնել...
Սաղմոս Դաւթի, Խ. համար 9.


Ազգային սեփական դպրությունը էապես հիմնվում է ազգային բանաստեղծության վրա և այնպիսի աշխատությանը, որ հայկական հոգու բխվածք լինելով հայ ազգին էին վերաբերվում դարձյալ։ Ընդհանուր մարդկային գիտության վերաբերյալ գրքերը, թեև այո՜, մեծ պատիվ են բերում մի ազգի, եթե սա հարուստ էր այդպիսիներով, այնուամենայնիվ այդ գիտությունքը մի որևիցե ազգի սեփականությունը չեն, այլ բովանդակ մարդկության, թեև նոցա մշակողքը միայն մի քանի առաջադեմ ազգեր եղած լինեին։ Ազգերի սեփական դպրության մեջ, այսինքն նոցա բանաստեղծական գործերի մեջ երևում է նոցա հոգին, նոցա վարք ու բարքը և այլ այնպիսի բարակ և քնքուշ բաներ, որի համար պատմությունը տկար է և կարոտ բանաստեղծության օգնության։

Թե ինչպես է եղել մեր ազգի շատ հին ժամանակների բանաստեղծությունը

  1. ժամանակակիցներից մեկի վկայությամբ Մ. Նալբանդյանը և. Պոլիս այցելելիս հյուրընկալվել է Օտյանների տանը։ Այդ թվականներին Օտյանների գերդաստանից հայտնի դեմք էր Գր. Օտյանը, որը աշխատակցում էր նաև «Ծեղու»֊ին գրելով լիբերալ ուղղությամբ հոդվածներ։ Կա նաև վկայության, որ Նալբանդյանր անձամբ ծանոթ է եղել Գր. Օտյանին։ Նալբանդյանը իր սույն կարևոր աշխատությունը նվիրել է Գր. Օտյանի եղբոր՝ Խաչիկ Օտյանին (Երվանդ Օտյանի հայրը)։ Խաչիկ Օտյանը գրականությամբ չի զբաղվել։ Թե ինչու է Նալբանդյանը նրան նվիրել այս աշխատությունը, հայտնի չէ: