Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/508

Այս էջը հաստատված է


Շատ կարդալ հարկավոր չէ «Սոս և Վարդիթերը», իմանալու համար, թե ի՛նչ տեսակ հեղինակի հետ է կարդացողի գործը. նորա հոգու ոսկեդարյան անմեղությունը փայլում է ամեն տողի մեջ։ Այդ մի շատ բնական գործ է և իր պարզությամբ ավելի նմանում է այն փարելի բնական աղբյուրներին, որոնց ջուրը առանց մարդկային ճարտարության, առանց ջրմուղների, առանց մարմարոնյան շատրվանների և հռոմեական ագուգաների վազում է սարի լանջով և իր գնացքի մեջ, իր դիպած ամեն մի խոտի, ամեն մի թփի տերևները պսակում է ադամանդյա կաթիլներով. և առանց մի նեղ սահմանի մեջ փակվելու ազատորեն վազում է դեպի ուր որ քաշում է նորան բնության օրենքը, հովություն, զովություն և պտղաբերություն տարածելու համար։

«Սոս և Վարդիթերը դրած է. մեր առջև նախ և առաջ որպես բանաստեղծություն, որպես վիպասանություն, բայց, ոչ ձևի մտածությունը և ոչ դեպքերի դասակարգությունը կարող են, գոնե՞ մասնավորապես, համեմատվիլ նորա պարզ, անզարդ և բոլորովին անխարդախ և բնական նկարադրությանցը։ Խոսք չկա, որ այդ գործը բանաստեղծություն է, բայց բանաստեղծը որտեղ ուղղակի խոսում է բնության լեզվով, ուր միայն լոկ թարգման է լինում բնության և ստորադրում է այն, ինչ որ այժմ ամեն մարդ կարող էր տեսնել և ստուգել, հոյակապ արժանավորություն ունի, իսկ ուր մեկ վայրկյան անգամ, արգո հեղինակը բնությունը թողնելով, օգնություն է խնդրում երևակայությունից և հնարաստեղծում է անբնական բաներ, այնտեղ գործի արժեքը թուլանում է և անհամեմա՛տ թուլանում է։

Ընդհանրապես, նկարագրված բնավորությունքը ապշեիր հարազատության ունին, բայց երբեմն ավելի զորության կամենալով դնել գլխավոր (համարված) ներգործողների մեջ և անդադար նոցա մոտ ուզելով պտուտ գալ, հեղինակը ոչ միայն շատ տեղ հարևանցի և երկու խոսքով է անցնում երկրորդական ներգործողների մոտից, ինչպեն են Անուշը, Արշամը, որ Գեղամ էլ է ասվում, Գարեգնի մայրը և այլն, և այլն, այլ շատ զգալի կերպով կեղծ վիճակի մեջ է դնում իր գլխավոր ներգործողներին, ինչպես են, Սոսի թագավոր-օձ (Շահ-մար) բռնելը, Սոսի քարափի գլխին աղոթելը և այլն։ Հայտնի է, թե գլխավոր ներգործողների վերաբերությամբ, մի առնված միջոցում, բնականի նկարագրությանը պաշարը գործ գրվելուց հետո, եթե հեղինակը չպարապի երկրորդական բնավորությանը կերպարանագործությամբ և նոցանից նոր ուժ և նոր զորություն չառնու իր գլխավոր հերոսի համար, նախ որ այդ հերոսը տկարանում է, վրա երկու, որ երկրորդական ներգործողքը շատ շիկանում են. թեև հեղինակի նպատակը է ընդհանուրի վարքն ու բարքը