Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/509

Այս էջը հաստատված է

ցույց տալ, բայց երբ այդ վարք ու բարքի այս կամ այն մոմենտի համար թանձրացնում է այս կամ այն գլխավոր բնավորությունը, հայտնի է թե պարտք կա նորա վերա՝ բնության սահմանից դուրս չբերել նորան:

Նկարագրությունը կյանքի այնպիսի երևույթների և անցքերի, որին մասնակից է բազմությունը, որպիսի են Մողնու կամ Վարդավառի ուխտերը, վիճակը կամ «Հավկթի շուռ տալը», հարսանիքը (թեև այս վերջինի մեջ, Սոսի և թուրքի մենամարտության նկարագրությունում, Սոսը դարձյալ դուրս է գալիս իր բնական շրջապատից և բնությունը դառնում է առասպել) շատ ընտիր են և վսեմ, իսկ այնտեղ, ուր բնարվորությանքը ներգործում են առանձին առանձին և ուր, նոցա ներգործություններից ավելի, ընթերցողը պիտի իր հայացքը ուղղե դեպի հեղինակի խոսքերը, որ առանց ուրիշի բերան տալու, ինքը հեղինակն է խոսում, այդ տեղերում բնությունը տկարանում է և հեղինակի երևակայությանը և հնարագիտությունը օգնություն չեն տալիս նորան:

Պ. Գ. Տեր Հովհաննիսյանցի «Տեր Սարգսի» գործում մի հոյակապ արժանավորությունն էլ այն է, որ նա բացի միքանի անհրաժեշտ պատմական ծանոթություններից և արտաքին նկարագրություններից՝ իր ներգործողների հոգեբանական կամ բարոյական որպիսությանց մասին բնավ իր բերնից խոսելով հանդես չի գալիս. ներգործողքը իրենց խոսքերով կամ գործերով ցույց են տալիս մեզ իրենց ո՛վ և ի՛նչ լինելը: Մեծ տարբերություն կա տեսնելու և լսելու մեջ։ Այն հեղինակը, որ ինքը բան չէ ասում մեզ, այլ մարդիկ է հանում մեր առջև, ներգործել տալով նոցա,— նա ցույց է տալիս, էլ տեսնելուց հետո լսելու կարոտություն չկա: Իսկ այն հեղինակը, որ ոչ ամեն բան ցույց է տալիս ներգործողների ձեռքով, այլ երբեմն իր բերնից է պատմում նոցա մասին, նա լսեցնում է, որի տպավորությունը ավելի թույլ է, քան թե տեսնելու և շոշափելու տպավորությունը։

«Սոս և Վարդիթերը», եթե ուղիղն ասենք, պիտի նայվի որպես ամբողջ մի ընկերության, որպես ամբողջ մի գեղի նկարագիր. իրեն իսկ արգո հեղինակի խորհուրդն էլ այս է, ինչպես ծանոթաբանում է հառաջաբանի մեջ: Եվ եթե լավ ուշադրությամբ նայենք այս գործին, կտեսնենք, որ նորա մեջ դյուցազուն և դյուցազնուհի ասվածները իսկի մյուս ներգործողներից ավելի պաշտոն չունին, բացի նորանից, որ փոթորիկը նոցա գլխին է գալիս։ «Սոս և Վարդիթերի» մեջ կյանքը հասարակաց է. ավելի խմբերը հանդես ունին, քան թե նորանց կազմող անհատքը։ Պաշտոն ունին սովորությունքը և ծեսևրը, որպես բազմության հասկացողության արդյունք ավելի, քան թե այդ սովորությանդ և ծեսերը կատարելում ներգործող այս կամ այն անձը։ «Սոս և Վարդիթերը» կարդալու