Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/510

Այս էջը հաստատված է


ժամանակ, կարդացողի միտքը չի կապվիլ լոկ Սոսի կամ Վարդիթերի հետ, այլև շատ տեսակ բնավորությանց և անցքերի հետ, ուր, երբեմն, հազիվհազ մի աննշան պաշտոն են ստանում Սոսը կամ Վարդիթերը: Այս գործի մեջ բանի ընթացքը առաջ է դնում առանց Սոսից և Վարդիկախում ունենալու. այնտեղ հավասարապես հասարակաց է ներգործության պաշտոնը։ Եթե պ. Պռոշյանցի գործը համեմատենք նկարչության հետ, պիտի պեյզաժ ասենք նորան։ Հեղինակի գլխավոր գաղափարը Սոսը և Վարդիթերը չէ, այլ ընդհանուրի կյանքը, ծեսերը, սովորույթքը, ավանդությունքը և հասկացողությունը, իսկ Սոս և Վարդիթեր անձնավորությանքը առնված են որպես օգնական։ Սոս և Վարդիթերը մենք չենք կարող ընդունել որպես մի սիրապատում վիպասանություն։

Այս խոսքերը չեն տկարացնում Սոս և Վարդիթերի արժանավորությունը, այլ միայն ցույց են տալիս, և որ մենք նկատում ենք մեծ ուրախությամբ, թե պ. Պռոշյանցի քանքարը ավելի զորություն և ավելի ուժ ունի ընդհանուրի կյանքի և բնականի ստորագրելում. մինչդեռ շատ ուրիշ բանաստեղծք բնականի պակասությունը աշխատում են երևակայության օգնությամբ, և ոչ միշտ աջողությամբ, ծածկել։ Պ. Պռոշյանցը երբեք կարոտ չէ այդ օգնության, եթե հավատարիմ մնա իր քանքարի բնավորության, նորա ստորագրությանքը այն աստիհանի ուղիղ, կենդանի և հարազատ են, որ թե մանր մունր երևակայության անաջող արդյունքները անհետանալու լինին, Սոս և Վարդիթերը կարելի է ընդունել որպես լոկ և պարզ նկարագիր բնության, ուր բնականաբար և անբռնադատ փայլում են նկարագրված ընկերության կյանքը, հոգեբանական ունակությունքը, բարոյական և ընկերական հասկացողոլթյոլնքը։

Անշուշտ, հեղինակի անփորձությունը և նորաբողբոջ երիտասարդությունը պիտի թողուին իրենց հետքը այդ գործի վրա, առանց դորան չէր լինիլ բայց աջողակի, ինչպես արդերն ասացինք, այդ թերությանքը և խորդուբորդքը հարթվում են, երբ արժանավորության բլուրները բարձրացնում են իրենց գլուխը: Այսպիսի թերությանց և հակասությանց կարգ ենք դնում մենք, օրինակի համար, հետևյալ մի քանիքը։

Այն միջոցին, երբ Վարդիթերը վարում է մի էրված սիրուհու պաշտոն, և որի սերը արդեն երկու տարի է, որ մաշում է նորա սիրտը և հոգին, դեռ նոր է փոխել ատամները, դեռ նոր է մտել տասնումի տարեկանության մեջ։ Սորանից եթե երկու տարին էլ հանենք, այն ժամանակ կտեսնենք, որ Վարդիթերը ութը լման իննի մեջ զգացել է սիրելու կրակը։ Վարդիթերին վերագրված բոլոր ներգործությունքը, հոգեբանական ախտերը, ցանկականի և սիրու, գիտակցաբար մինչև անձնազոհության աստիճան բարձրանալը, շատ խելացի դատողությունք, տեղ-տեղ էլ