Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/511

Այս էջը հաստատված է

կանացի սեռին սեփական անձնապահ խորագիտություն, այս ամենը,— ասում ենք,— զարմանալի ներհակություն անին այն հասակին, որ նա ունի: Գիտե՛նք, որ կան աշխարհներ, ուր տասը տարեկան աղջիկը արդեն մայր է, բայց այդ աշխարհների սահմանքը փակված են Խեցգետնի և Այծեղջյուրի մեջ։ Արարատյան գավառը, որի ցուրտը առակ է եղած հին աշխարհում, չունի հիշված աշխարհների ազդեցությունը, այնտեղ տասնումի տարեկան աղջիկը դեռ տղա է, ո՛ւր մնա ութը կամ ինը տարեկանը։ Եվ այդ հասակում ո՛չ կազմվածքի բնական աճելությունը, ո՛չ իմացականի և զգայականի ախտերը կարող էին զուգապատշաճ լինել այն պաշտոններին, որ Վարդիթերը ունի այդ գործում։ Բացի սորանից, ուրիշ կողմից նայելով, դարձյալ հարկավոր էր, որ այն միջոցին ավելի հասակավոր եղած լիներ Վարդիթերը, նորա հայրը՝ Հեթումը, անատամ ծերունի է, իսկ նորա մայրը՝ պառավ։ Եվ որպես թե հերիք չէր, որ այս ծերունիքը տասնումի տարեկան աղջիկ ունեին, դեռ նորանից հետո էլ ծնել են Փափակը, որ Գարեգինի մոտ է սորվում։ Եվ զարմանալի է, որ ինչպես մեզ է թվում, պ. Պռոշյանցը առանց հարկի և ստիպողության ընկել է այս հակասությանը մեջ։ Եթե մտածենք, թե նորա դիտավորությանը եղել է պախարակել այդ կողմերի վաղ ամուսնությունը իգական սեռի, այդ բանում էլ անաջող է. պատճառ, եթե ութը, ինը տարեկան աղջիկը սիրահարվում է և տասը կամ տասնումի տարեկանը պատրաստ է սիրու համար իր անձը զոհել, ուրեմն, վաղ ամուսնությունը բնականաբար զգալի կարոտություն է, երբ հիմնվում է նա իմացական և զգայական պահանջողությանը վրա։ Բայց մենք չենք տեսնում մի պախարակության նշմարք և համարում ենք այս մի ակամա սխալանք, եթե միայն մենք չենք սխալվում։ Գիտենք, հեղինակը կամ շատ ուրիշներ էլ, իբրև իրողության կարող են իմ առջևը դնել այն բանը, թե Արարատյան աշխարհում շատ անգամ պսակել են 11—12 տարեկան աղջիկ, ուստի, որպես թե անբնական չէ Վարդիթերի հասակը։ Պսակե՞լ: Ինչի՛ չէ, կարելի է, մենք լսած ենք մեր պառավներից, որ սորանիը 60—70 տարի առաջ, Նոր-Նախիջևանի մեջ էլ եղել են այդպիսի անճոռնի պսակներ, բնության տարաժամ բռնաբարությունը, բայց, այն ժամանակ, թող ներեն մեզ, Վարդիթերը չէր կարող ունենալ այն բնական և հոգեբանական հատկությունքը, որ վերագրվում է նորան և որ անշուշտ հարկավոր էր տալ նորան, ամոլների մեջ սիրու գործի զուգակշիռը պահելու համար։ Հասակի այս անաջող առքը[1] խիստ անախորժ տպավորություն է անում կարդացողի

  1. 1 Առնում բայի արմատը առ, հոգն. առք, որպես առումն, մենք այս ու նման հոլովումից փախչելու համար այս դիպվածում, առքը պիտի գործ գնենք որպես առումն, ազպը շատ տեղ նույն նշանակությամբ գործ է ածում առքը: (Ծ. Հ.)