Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/512

Այս էջը հաստատված է


վրա։ Ասես թե Հայաստանի աղջիկները հին կամ նոր Բաբելոնների[1] աղջիկներն են, ասես թե բորբորիտոն Շամիրամի թոռներն են։

Մարդու զեղջն է գալիս, երբ տեսնում է, թե տասնումի տարեկան աղջիկը ընկնելով իր սիրականի գիրկը և համբուրվելով նորանից զգում է, թե «օխտը թիզ եղ է կանգնում նորա սրտին» (եր. 26)։ Պետք չէ նույնպես մոռանալ, որ եվրոպական մայրաքաղաքների մեջ անչափահաս աղջիկների ավերանքը[2] բնավ երբեք ցանկականի կամ սիրու բնական հետևանք չեն,[3] այլ մեծ մասով արտասվելի աղքատության արդյունք։ Շատ աղքատ կամ օրական հացի կարոտ ծնողք վաճառել են իրենց աղջիկները, եթե թողունք ոմանց մոտ շռայլության կամ ունայն պճնասիրության համար արծաթ ճարելու բարբարոս խորհուրդը[4], եթե թողունք

  1. Նոր Բաբելոններ ասելով իմանում ենք եվրոպական մեծ քաղաքները։ (Ծ. Հ.):
  2. Այս ավերանքի սարսափելի օրինակները կարելի է տեսնել Լևոն Ֆոշե ֆրանսիացու «Ուրվագիծը Անգլիո» անունով գործի մեջ, ուր քստմնելի բաներ հանդես են հանած։ Այնտեղ կան քաղաքներ ուր ամեն 100 աֆրոդիտյան ցավով վարակված անառակ կանանց 6 հատը մինչև տասը տարեկան անչափահաս աղջիկներ են։ Նույն գրքի մեջ տեսնում ենք հետևյալ վկայությունը. Մեր հիվանդանոցներից մինի մեջ ես տեսա հինգ անչափահաս և մանուկ աղջիկներ, որոնք հիվանդ էին ամոթալի ցավով: Առաջինը 13 տարեկան էր, երկրորդը 12, երրորդը 11, չորրորդը 9 և հինգերորդը 8 տարեկան։ Երեքը այս աղջիկներից կորացել էին իրենց անմեղությունը իրենց մոր տանը և կորուցել էին չափաճաս մարդոց ներգործությամբ:AN Exposure of Female Prostitution. By W. Lagan, City missionary: Ահավասիկ արդարև, «համբակը անլուայ և անաղելի խակակութ պորտոյն խակութեան», եթե երանելի Նարեկացին Եվրոպայի վսողաները տեսներ, Եզեղիելի առակավոր երկու քույրերը կմոռնար Եգիպտոսի մեջ. պատճառ, սոքա առակ չեն, այլ լույս ցերեկով գործված իրողություն։ Թո՜ւհ։ (Ծ. Հ.)։ Ակնարկում է Վսողա և Վսողիա քույրերի առակը, որը պատմվում է Աստվածաշնչում։
  3. Մենք խոսում ենք ընդհանրապես, ապա թե ոչ, կան բացառությունը, մանավանդ այն տեղերում, ուր անչափահաս տղայք երկու սեռիցն էլ միասին, սկսած 5—6 և երբեմն ավելի մատաղ հասակից աշխատում են ջերմ գործարաններում։ Մի կողմից քանի տարիներով անդադար և միապես ներգորձող ջերմությունը, մյուս կողմից պժգալի օրինակներ, որ նոքա տեսնամ են գործարաններում, գրգռեցուցիշ և անարժան խոսքեր, որ լսում են այնտեղ, ավերված չափահասներից, շատ անգամ, այո՜, ստուգապես զարթնեցնում են նոցա զգայական ցանկությունը, թեև տարաժամ և կազմվածքին մահաբեր հարված պատրաստելու համար։ Անգլիո մեջ, այո վիճակին պատկանած երկու սեռի երեխայքն էլ արդեն 11 — 12 տարեկան հասակում կորացած են վաղուց իրենց անմեղությունը։
  4. Ֆրանսիս մեջ մի մայր վաճառեց իր տասներկու տարեկան աղջիկը անառկութան. և երբ երեխան, բնական ազդեցությամբ պժգալով այս անօրենությունից ընդդիմանում էր, անօրեն մայրը այնպես զարկեց նորա քթին բերնին, որ խեղճ երեխայի երկու ատամը միասին դուրս թափեցան։ Այսպիսի օրինակներ խիստ շատ են Անգլիո մեջ, ուր երեխայք, կիրակի օրերը փողոցում խաղալու համար, բանտարկվում են, ուր քաղաքներ կան, որոնց մեջ կիրակի օրերը չէ կարելի անպատիժ սուլել (Լևոն Ֆոշե): 34