Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/513

Այս էջը հաստատված է


դժոխային պառավների դավաճանության զոհվածները: Օ՜հ, այդ պառավները ամեն օր եկեղեցի են դնում, և ի՜նչպես ջերմեռանդ աղոթում։

Այո՜, սարսափելի հանցանք է ծնողքի կողմից, երբ նոքա անառակության են ծախում իրենց զավակը, բայց ավելի թեթև՞ է այն գազանական գործը, երբ ծնողքը եփում են և ուտում են իրենց զավակները։ Հայտնի է թե այս էլ պատահում է սովի կամ պաշարման ժամանակ։ Եվ մե՜ր ազգի պատմական հիշատակարանների մեջ տեսնում ենք այսպիսի զարհուրելի օրինակներ. «Ջեռք կանանց ողորմածաց եփեցին զմանկունս իւրեանց և եղել նոցա ի կերակուր», ասում է պատմիչը (Յովհ. կաթ., Պատմ. Հայ., Մոսկվա, եր. 143)։ Անճար աղքատությունը սովից ու պաշարումից պակաս չէ։ Արտասվել պիտի, քան թե սրտնեղել այն դժբախտ ծնողների և ավելի դժբախտ աղջիկների վրա։

Մենք հերիք համարում ենք որքան խոսեցանք հասակի մասին, որովհետև ձանձրալի կարող էր լինել ընթերցողին, եթե մենք անդամազննաբար, ֆիզիոլոգիկաբար և հոգեբանաբար՛ քննեինք այստեղ իգական սեռի անհատների աճելությունը և սորա օրենքը, քայլ առ քայլ երթալով նորա յուրաքանչյուր գլխավոր մոմենտների քամակից մինչև այն կետը, ուր անհատի կազմվածքը ստանամ էր իր տեսակի հարատևությունը պահպանելու բնական ունակությունը։

Իբրև թերություն կարելի է տեսնել և Արշավրի բնավորությունը, կամ մանավանդ նորա պաշտոնը։ Գործի կատաստրոֆը, եթե ուղիղն ասենք, գլխավորաբար հիմնված է Արշավրի դրժողության վրա։ (Արշավիրը եթե չդրժեր, կարող էր Տիրանի մեքենայքը խայտառակել)։ Եվ այդ մարդը, որ առաջ այնպես սիրով ընդունում էր Սոսի առաջարկությունը, սրտանց երդնում էր, Որ նորան տա իր քույրը, հանկարծ փոխվում է և դառնում է Սոսին մահաբեր թշնամը։ Թե ստուգապես Արշավրի միտքը իր քույրը Սոսին տալ էր և ոչ խաբել, այդ պարզ երևում է Հեթումի և իր կնոջ խոսակցությունից (եր. 203), ուր Համասփյուռը մեղադրանքով խոսում է Արշավրի մասին, թե առաջ շատ հորդորել է, որ Վարդիթերը Սոսին տան, իսկ այժմ հետ է կանգնել իր խոսքից և էլ չէ ուզում։ Արշավրի խսքը փոխելը և նորա դրժողությունը մեծ պաշտոն են վարում գործի մեջ և եղկելի վերջի թելերը մի մասնով լարվում են և կառավարված են նորա ձեռքով, կամ, նորա ազդեցությամբ. բայց, չնայելով այս բոլոր բաների վրա, մենք բան չգիտենք Արշավրի նենգության[1]

  1. Հիանալի պարզ և անժխտելի օրինակներ են սորա, թե կրոնը երբեք չէ կարող, միայնակ, բարոյականություն արմատացնել մի ազգի մեջ: