Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/515

Այս էջը հաստատված է

արածն է։ «... Չեք իմանում,— ասում է նա իր ուխտակից կին մարդոցը,— էս մեր փչացածի (Վարդիթերի) արածն ա քոմմա... Խաչն իմն ա, քյարամաթը (զորությունը) ևս գիտեմ»։ Սորանից մի վայրկյան առաջ էլ, դարձյալ նույն տեղում Վարդիթերի վրա է թափում իր ժանգը։ «Ա՜խ, ծակծակոտված, սև սրտի աղջիկ. ի՜նչ անեմ, խավարեր էն օրը, որ դու լիս ընկար, էն քշերը հերդ ջաղացն էր գնացել ի՞նչ կլներ (?!) Մեզ աշխարհքի միջին թուք ու բեդնամ արիր» (եր. 92)։ Նայելով Աշտարակի կյանքի ընդհանուր որպիսության (որպես նաև բովանդակ հայոց ազգի կյանքի որպիսության և հայ կանանց ընտանեկան և որդիական պատվապահության), մենք չենք կարող թույլ տալ, որ մի մայր այդպես հրապարակով խայտառակե իր դուստրը, ուր ավելիր չնչին բաները համարվում են խայտառակություն և թուքուբեդնամ են լինում։ Մի մայր, հրապարակով այդպիսի խոսքեր իր աղջկա մասին ասելուց հետո, այնուհետև ի՜նչ աղջիկների կարդ է դնում նորան. սորա վրա հարկավոր էր մի փոքր մտածել: Այն էլ Համասփյուռը, որ սովորաբար նկարագրվում է որպես մի խորադետ կին. «Սատանի հետի ոտն էր պառավը»,— ասում է հեղինակը (եր. 116)։

Հայի պատիվը, որևէ կերպով, եթե ոչ բոլորովին փրկելու, գեթ մի մասնով պաշտպանելու համար ստիպվում ենք կատարելություն չգտնել Սոսի փեսայի կամ քրոջ դավաճանությանը նկարագրության մեջ։ Ասենք, թե Տիրանը որպես մի անարդ մարդ կարող էր ընդունակ լինել այդպիսի դաժանության, բայց Սոսի քույրը, որ ոչինչ թշնամություն չունի իր եղբոր հետ, ի՞նչպես, միայն իր էր կա սադրելով, այն խաղը կխաղար եղբոր գլխին: Ավելի հավանական է, որ քույրը իմանալով էրկա դավաճան խորհուրդը իր եղբոր ընդդեմ, եթե չկարողանար հայտնի դեմ դնել նոբան, գեթ ծածուկ տեղեկություն կտար իր եղբորը, առանց ամենևին հոգով սրտով իր էրկա դավադրության հաղորդ լինելու։ Ազգակցական և քույր–եղբայրական բնական կապերը այնքան ամուր, իսկ ստանալու կաշառքը մի թշվառ 15 մանեթ, մինչդեռ աղտը և դավաճանության ամոթը գրեթե եգիպտական բուրգերին հավասար։ Չգիտենք թե ի՜նչ մտածենք, մի՞թե հավատանք։ Բացի սորանից, ինչ խորհուրդ ունի դուռը կողպել և բանալիքն էլ հանել։ Սոսին իրենց տանը փակելով ի՜նչ օգուտ կարող էին քաղել, մանավանդ, երբ նա բարկացած գոռում է թե «դուռը բաց արեք», Տիրանը, ահից, ծակերն է մտնում։ Մնում է տակավին Սոսի մոր, այդ բանում, պիտակաբար հանդես գալը։ եվ զարմանալի է, որ Վարդիթերի մայրը Արշավրի ձեռքում Գարեգնի մատանու շատ թույլ և անխելք խաղի մեջ, հաշվե թե նույն պաշտոնն է վարում, ինչ որ Սոսի մայրը Տիրանի ձեռքում, երկուքն էլ ակամա դավաճանակից են լինում,