Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/516

Այս էջը հաստատված է


մեկը իր որդուն, մյուսը իր փեսային: Ասենք, կյանքի պարզությանը կարող է օգնել, որ հեղինակը մեկ մասնով արդարանա, բայց այս բաները ավելի են քան թե պարզություն։

Այն մատանու խաղը, որ հիշեցինք, շատ անաջող գյուտերից մինն է, շատ անտեղի անցք և բոլորովին խելքի հակառակ, եթե աչքի տակ ենք առնում բոլոր հանգամանքը։ Ի՛նչ երեխայություն է. «Դու այսպես ասա կամ այնպես ասա» և այն խրատողից թելադրված մորը կամ իրեն իսկ խրատողին, որպես թե աղջիկը տալը կամ չտալը կախվում է լոկ Գարեգնի խոսքից։

Առաջ էլ ասացինք, որ հեղինակը անդադար պարապելով իր առաջնակարգ ներգործողների հետ մեզ զրկում է շատ հարցասիրության արժանի տեղեկություններից։ Շատ բան անց է կենում Գարեգնենց տանը, բայց Գարեգնի տան մասին գրեթե մենք ոչինչ գիտենք։ Երկոլ-երեք տեղ, իբրև մի անհագագ բան երևում է նորա մայրը, եղբոր անունն ենք միայն լսում, հարսի անունն անգամ չգիտենք։ Հազիվ երկու-երեք անգամ տեսնում ենք Անուշին և լսում ենք նորա խոսքերը ծաղկազարդի օրը եկեղեցում և տերև տարած ժամանակը — Վարդիթերի հետ, որպես նաև Սոսի հետ ծաղկազարդի մանուշակների կամ գաթայի պատճառով։ Ցավում ենք, որ ավելի ծանոթություն չունինք։ Նույնպես Սոսի մեծ եղբայրը՝ Պարետը, հազիվ մի երկու անգամ հանդես է գալիս, նորա կինը բնավ չի երևում, իսկ փոքր եղբայրը՝ Արշամը կամ Գեղամը մի երկու անգամ պիտակաբար երևելուց հետո, իր պաշտոնը ավարտում է այգում, արաղ քաշած երեկոյին։ Մենք մանավանդ ցավում ենք սորա մասին, որ այսպես փոքր հանդես ունի սա. պատճառ, հեղինակը նորանով ցույց է տալիս մեզ նոր սերունդի սկեպտիկյան ուղղությունը։ Մեզ շատ ցանկալի էր իմանալ, թե այդ երկնային և փրկարար ուղղության շրջանը արդյոք ո՞րքան տարածություն ունի այն տեղերի հայ ընկերության մեջ: Մենք, ինչպես առաջ էլ ասացինք, թերությանը կարդ չենք դնում այն չնչին անոլշադրությոլնը, որ Սոսի եղբայրը՝ երբեմն անվանվում է Գեղամ (եր. 48), իսկ երբեմն Արշամ (եր. 35, 166)։ Նույնպես, Հեթումը խոսելով Սոսենց վրա մի անգամ ասում է թե սոքա երեք Էղբայր են (եր. 98), իսկ ուրիշ անդամ թե չորս (եր. 172)։ Թերությունը չենք համարում այս հակասությունքը (թեև չլինեին լա՛վ էր), որովհետև բանի ընթացքը վնաս չէ կրում։ Գեղամ է եղել Սոսի եղբայրը թե Արշամ, երեք եղբայր են թե չորս, Դորանով այլ ընթացք չէ ստանում կյանքը, բայց մենք տխրում ենք նայելով հեղինակի ժլատության վրա, երբ բանը գալիս է մեզ երկրորդական ներգործողների հետ ծանոթացնելու։ Վարդիթերի