Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/517

Այս էջը հաստատված է


եղբարքը, բացի Արշավրից և Փափակից, մնում են բոլորովին մութի մեջ, իսկ նոցա կնանիքը հայտնի է, թե «չխոսքան» են։

Կուզեինք, որ մի քանի թերությունք եղած չլինեին, որոնց կարգն ենք գնում. ա) Գարեգնի ձու նկարելը։ Մենք ասելիք ունենալու չէինք, եթե, գլուխը քարը, լոկ մի խոսք կամ մի նշան գրեր նա ձվի վրա, կամ շատ-շատ որևիցե անցքի միայն մի մոմենտը նկարեր. բայց, դու կրարկը տես, որ պատկերների բովանդակությունը այնպիսի բազմապարունակություն և այնպիսի փոփոխական և շարժուն տեսարաններ է ստանում, որ տասը պատկերի նյութ կլինի, որոնց խոսքերով միայն ստորագրությունը ամբողջ երեսից ավելի է։ Թողանք դեռ այն, որ նկարի միջնորդությամբ և այդ ստորագրության համեմատ խոսել բնավ իսկ մի որպիսի և է խեղճուկ տիրացվի գործ չէ. բ) Այն անտեր երազները մենք առնում ենք ոչ միայն որպես ավելորդ ներմուծությունը, այլ որպես շատ անաջող փոխանակությունք բնական դեպքերի։ Ասես թե հեղինակի ուժը կտրվում է և գործ է գնում այդ հնարը մնացած պարապությունը լցնելու համար, որ իսպառ զանց առնելի էր, որպես նաև Սոսի, իր եղբոր Պարետին, իր սիրահարվիլը պատմելը, ուր ասում է Սոսը, թե երազում է սիրահարվել Վարդիթերի վրա և այնտեղ մեջ է բերում նա ծերունու անտեղի և գաղտնախորհուրդ միջնորդությունը և այլն և այլն։ Այս էլ դարձավ անգյուտ Աբովյանի «Վերք Հայաստանի» գործի մեջ Մուսայի մի Հռիփսիմեի վրա երազում սիրահարվիլը, Որին ոչ տեսել է, ոչ ճանաչում է և ոչ գիտե։ Մենք չգիտենք, թե ինչ մտածենք այս երևույթների վրա, բայց և այնպես գրական թերությունը և հնարների աղքատությունք ենք համարում։ Բացի սորանից, դժվար թե կարելի է թույլ տալ այն աստիճանի պարզամտություն լսողի կողմից (գուցե մենք սխալվում ենք այսպես կարծելով), որ հալած եղի տեղ ընդունի այս երազում սկսված, բայց լրջության մեջ իրագործված սերը։ Ինչևիցե. «աստուած թողութիւն շնորհեսցէ»։

Գարեգինը շատ է գովված. նորա գործերը գովեստի չափով չեն։

Հեղինակը իր կողմից խոսելով հակամետ է զարդարել նորա գլուխը, բայց ինքը Գարեգինը իր ներգործությամբ դավաճանում է հեղինակին և շատ տեղ երևում է ոչ ավելի, քան թե մի խեղճ տիրացու։

Մենք, վերևը, երկու խոսքով մեղադրեցինք Սոսի քարափի գլխին աղոթելը և այն հերիք ենք համարում, որ վերստին չհիշենք ապառաժի անմատչելի լինելը, աղոթկերի նարեկը, Եփրեմ Խորինը, Սաղմոսը, Սոսի ծնրադրությունից քարերի փոս ընկնիլը, Գարեգնի սրտի զեղմունքը: Յուղաբերի մոմերը և այլն և այլն, բայց այսքան ստիպված ենք ասել, որ Սոսը, որքան մենք այժմ նորան ճանաչում ենք, շատ հեռու է այդ