Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/519

Այս էջը հաստատված է


վրա վեճ չունինք. այլ այն մանավանդ, թե հարկավո՞ր է պահպանել ժողովրդի վնասակար և մոլորական նախապաշարմունքները և նանրահավատությունքը. թե՞ դորա հակառակ, բնության օրենքներով հրաշալին մեկնելով, ցրվել միջնադարյան մառախուղը, բանալ ազգի աչքը և ավելի հավատ դնել նորա մեջ իր վրա, իր մարդկային արժանավորության և իր գործունեության վրա։ Էապես, Տիրանի ո՛չ թըլիսմը, այլ դավաճանությունքը քանդում են բանը. Արշավրի նենգությունը ձեռնտու է լինում նորան, բայց հասարակ ժողովուրդը, որ առանց նորան էլ տրամադրված է կախարդության և չար ոգիների հավատալու, ի՞նչպես բանի վերջը—կատաստրոֆը—չվերագրե թըլիսմի զորության, երբ Վարդիթերի մահից հետո, դուրս է գալիս նորա ծոցից այն ծակ մարգարեությունը, և երբ նորա բովանդակությունը ուրիշ բան չէ, եթե ոչ ներկա անցքի ներկա տեսարանի առաջուց արած ճիշտ ստորագրությունը, որ առանց և մեկ մազի չափ վրիպելու կատարվել է։ Ինչպես առաջ էլ ասացինք, մենք բան չէինք ունենալ արգո հեղինակին ասելու, եթե նա այս կամ այն. անձը նկարագրեր կախարդության հավատացող, այդ բնական է, ոչ միայն մեզ հայերիս այլևս եվրոպացոց և մինչև այն աստիճան բնական, որ ոչ միայն ինկվիզիցիոնը այլև եվրոպական կառավարությունքը, որպես նաև բողոքական տերությանը մեջ, ստուգապես հավատացած լինելով կախարդության և կախարդների գործակցության չար ոգիների հետ, այնքան վախենում էին այդ կախարդ անվանված խաբեբաներից, կամ շատ անդամ կախարդ անունով ամբաստանված և զրպարտված խեղճերից, որ անողորմաբար դատապարտում էին նորանց դեպի մահ[1]: Բայց պ. Պռոշյանցը իր բերնից է խոսում այս բաների վրա

  1. Կախարդ կնոջ վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը Գերմանիո մեջ, 1783–ին եղավ, բայց 1793-ին Լեհաստանի, հարավային-պրուսսիական, սահմանագըլում էրվեցան դարձյալ երկու կախարդ։ Իսկ թե ո՞րքան կախարդներ էրվել ու տապկվել են առաջին ժամանակներում, այդ մասին կարող են վկայել հետևյալ մի քանի իրողությունքը։ Բրաունշվեյգի մեջ 1590 և 1600 թվականներոսմ այնքան կախարդ էին էրում (երբեմն օրը 10—12 հատ), որ գլխապարտության հրապարակը նմանում էր կրակ ընկած անտառի։ Ռեյսյան դքսության մեջ 1640-ից մինչև 1652 (12 տարում) հազար կախարդ կին դատապարտված են դեպի մահ. նոցա մեջ կային նաև երեխայք մեկից մինչև վեց տարեկան!!! Օսնաբրյուկում, 1640-ին, մինչև 80 կախարդ կին խարույկի վրա մոխրացան։ Վերդենֆելյան կոմսության մեջ, միայն մի շաբաթում կրակին դրվեցան հարյուր երեսուն երեք կախարդ կին: 1832-ին Դանցիզի մեջ, խաժամուժ ամբոխը ծովը նետեց մի ողորմելի կին, որի անունը կախարդ էր հռչակված և անողորմաբար խեղդեց նորան ծովում։ 1854-ին Շլեզվիգյան գեղերից մեկի մեջ ամենքը հրաժարվեցան դեպի գերեզման հուղարկավորելուց մի պառավի մարմին, որովհետև նորան կախարդ էին համարում» (ուսուցչապետ և վարդապետ բժշկության Բոքլ տե՛ս նորա գործի ռուս թարգմանության - Будьте здоровы, ո–VՕ 1862. СПБ.13 և 14 երեսները: Պիտի ցավել միայն