Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/520

Այս էջը հաստատված է

և նորա նկարագրությունը, որ վերաբերվում էր մեր հիշած անցքին, այնպիսի կերպարանք ունի, որ կարծես թե բոլոր վիպասանության խորհուրդը ուրիշ բան չէ, եթե ոչ կախարդության էությունը և ներգործականությունը ապացուցանել։ Մեզ թվում է թե այս ուղղությունը դատապարտելու մեծ իրավունք ունինք, մանավանդ եթե հիշենք թե պարզ և հասարակ ժողովրդի համար ո՞րքան վնասակար են այդպիսի բաները։ Լուսավորության, դպրության, բանաստեղծի և հեղինակի պարտականությունն է ժողովրդի հասկացողությունը մաքրել, նախապաշարմանց և նանրահավատության մառախուղները ցրվել։ Եվ ասես թե լուսավորության բռնաբարված իրավունքը, իր վրեժը հեղինակից հանելու համար, ձգել է նորան մի տրամաբանական հակասության մեջ։ Սուրբ հաչի պասին[1]

  1. որ ուսումնական գերմանացին չէ ցույց տալիս աղբյուրները, որտեղից հանել էր այս հարցասիրության արժանի տեղեկությունքը)։ Թե առաջին ժամանակներում մանավանդ, ստուգապես հավատում էին կախարդության նաև հոյակապ մարդիկ, կամ գոնե հարկադրված էին հավատացող ձևանալ, դորան վկայում է այն իրողությունը, որ Մեծ Կեպլեր անմահ աստեղարաշխը, երբ 1584-ին շտապեց դեպի Տյուբինգեն իր մայրը խարույկից ազատելու համար, նա կարողացավ հասանել իր ցանկության միայն նորանով, որ ապացուցեց, թե իր մայրը բնավ կախարդության արվեստը չգիտե և թե կախարդական ոգին երբեք նորան հլաքած չէ։ Կեպլերը բնավ չաշխատեցավ մերժել կախարդության գոյությունը և պաշտպանելով իր մայրը լոկ որպես տգետ կախարդական արվեստին, լռելյայն խոստովանեցավ այդ սքանչելի արվեստի գոյությունը։ Ծանր է մեզ ընդունել, թե Կեպլերի պես մարդը կարող էր հավատալ այդպիսի բանի, բայց այսքանը ճշմարիտ է, որ թե նա սկսեր բուն կախարդության գոյությունը մերժել, մայրը կէրվեր։ Կեպչերի մոր մորաքույրը, արդեն քանի տարով դորանից առաջ որպես կախարդ մոխրացել էր խարույկի վրա (այս տեղեկությունքը առնում ենք Էիբիդից և Արագոյից)։ Անգլիո մեջ, կախարդի վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը, 1712-ին եղավ, ուր Նորդհեմպդըն քաղաքում հինգ կին կախվեցան որպես կախարդ։ Տե՛ս Parrs Works, vol. IV. p. 182։ Սպանիո մեջ, վերջին անգամ, 1781֊ին, դատաստանով էրվեցավ մեկ կախարդ։ Տե՛ս Ticknor’ Hist. of Sp. lit., vօԼ III, բ. 238 (այս երկու վկայությունքը փոխ ենք առնում հռչակավոր Բոքլի անմահ գործից Bucié’s Hist. of civisation in England): Այս վկայությամբ մենք ցույց տվինք կախարդի Սպանիո մեջ վերջին անգամ դատաոտանով մահապարտվիլը, բայց չպիտի հետևեցնել սորանից թե 1781-ից հետո իսպաո ազատ մնացին կախարդները։ Սպանիան այն աշխարհը չէր, որ շուտով տեղի տար մարդասեր լուսավորության․ ինկվիզիցիոնը շատ խոր մտել էր բաների կարգի մեջ և երկաթ ժամանակ կտրվեց ոչ նորա վնասակար ազդեցությունը։ Եթե հավատանք մի քանի պատմաբանների, ապա պիտի ասենք, որ սպանիացին, նույնիսկ ինկվիզիցիոնի կատաղության ժամանակ, շատ անգամ տաղտկանում էր, եթե սրքազան ատենի քրիստոնեական աուաոդաֆեքը մի փոքր ուշանում էին։ Նորա թոքերը սովորել էին ներս շնչել մարդկային մարմնի ծուխը և շոգին, նորա աչքերը չէին կսկծում այն թանձր ձախերից, որ տարածվում էին անբախտ նահատակների բորբոքված խարույկներից, և այս էր պատճառը, որ կրոնական բարբարոսության տեղատվությունը շատ ծանրաքայլ էր։ Եվ արդա՛րև, 1781-ից