Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/522

Այս էջը հաստատված է

մեջ լարված թելերը ավելի ճարտարությամբ, ավելի հնարագիտությամբ և որ գլխավորն է ավելի բնականությամբ միանան, հավաքվին և կենտրոնանան, ինչպես արևի ճառագայթքը անցնելով մի ոսպնաձև ապակուց, որ իսկույն կրակեն,— այդ կատաստրոֆը, եթե համեմատում ենք գործի ընդհանուր արժանավորության հետ, շատ թույլ է կերպարանագործված․ և ոչ միայն այսչափ, այլև անբնական։ Այո՛, հեղինակի բուն խորհուրդը Սոսի կամ Վարդիթերի պատմությունը չէ, ինչպես առաջ էլ ասած ենք, այլ Աշտարակի կյանքը, բայց և այնպես, երբ թեև որպես օգնական, առել է Սոսը, Վարդիթերը և սիրու կրակը, ցանկալի էր մեզ, որ ավելի բնական շրջանակի մեջ տեսնեինք ցավալի կատաստրոֆի պատկերը[1]։

  1. էին սուտ նկաաոդաթյանց, սուտ մեկնությանց և սուտ վկայությանց վրա» (տե՛ս նամակ 24)։ Պ․ Չամուռճյանի աչքը լո՛ւյս։ Այն բոլոր աշխարհներում, ուր քրիստոնեությունը նստած էր թագավորական աթոռի վրա, կախարդ ասված խաբեբաները, կամ կախարդ անունով զրպարտված խեղճերը, մինչև տասն և ութերորդ դարու վերջը, անողորմաբար և առանց բացառության, հալածվեցան, զնդանների մեջ փտեցան, կախվեցան, գլխատվեցան և խարույկների վրա գոսացան։ Արդա՛րև, մարդ սարսափում է, երբ հիշում է, թե ո՛րքան անմեղ զոհեր է տվել մարդկությունը տգիտության և խավարի կուռքերին, երբ մյուս կողմից հիշում է, թե շատերն էլ տգիտությամբ ո՛չ, այլ փարիսական կրոնամոլությամբ քրիստոնեությա՜ն անունով արին այս բոլորը, այն վարդապետության, որի էական տարրը սեր է և փոխադարձ ներողություն, որի հեղինակը և հիմնադիրը ինքը մեռավ, որ մարդիկ ապրին։ Արդյոք այն աստվածային վարդապետը գուշակե՞լ էր, թե պիտի գա օր, երբ նորա վարդապետության ապականիչքը պիտի պղծեն նաև նորա խաշի պատվանդանը․ միլիոնավոր մարդոց արյունով։ Արդյոք այն աղաչանքը, որ նա անում էր․ «Հա՜յր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն», մի մասնով վերաբերվո՞ւմ էր այս դահիճներին։ Մենք սարսափում ենք։ Բայց այս սարսափանքը փոխվում է դեպի մի այլ, նոր, և օտարոտի զգացողություն, երբ մտածում է մարդ, թե ճիշտ այն օրից, երբ թեթևաբարո կինը, պչրելով և «անվերարկու ծանակությամբ» Նոտըր-Դամի Սեղանի վրա կանգնած, ընդունեց ամբոխի երկրպագությանը, երբ մի այլ սեղանում տիկին Լավուազիեն վառեց մի ամբողջ համակարգության ֆլադիստոնի, մինչ երդևհոնը եկեղեցու կամարների տակ հնչեցնում էր մի հանգստյան եղանակ, այո՛, ճիշտ այդ օրից, խարույկները մարեցան, խեղճ կախարդները ազատվեցան և ինքը կախարդությունը, իր էության իրավունքը մարդկային բանականության առջև հավիտյա՜ն կորցնելով, կարոտ մնաց այնուհետև խե՜ղճ իմաստակների պաշտպանության։ Փրքրեցե՛ք, պ. Չամուռճյան, աղտոտ և մրոտ ֆանատիկոսության ժանգոտ զինարանը։ Եվ դո՜ւք, պ. Չամուռճյանի աշակերտք, օգնեցեք նորան... Ծերունի է։ Հասկանում ենք ձեր սրտի ցավը․ և ինչպե՞ս չցավիք, ի՞նչպես չմորմոքվիք, «վարագույրը բացվեցավ», ձեր դարը անցնելու վրա, ձեր սկզբունքները և մե՛ր ազգի մեջ իր հոգին փչելու վրա։ Գիտենք, ձեր արածը հոգեվարքի ցնցյուններ են։ «Նաև արջք օրհառականք ընդ վախճանել շնչոյն հղորադույնք կոաինասում է մեր սարթ վարդապետ Եղիշեն» Հայց այսչափ առաջուց իմացեք, որ թե անհավատ, անկրոն, հերետիկոս, բողոքական, մոզոքական