Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/523

Այս էջը հաստատված է


Անբնակա՛ն է, երբ Վարդիթերը որպես տասն և մեկ տարեկան աղջիկ, մի ջլերը սասանեցնող տխուր անցքից կաթվածահար է լինում։ Անբնակա՛ն է, երբ կաթվածից հոգեվարք մարդը ցույց է տալիս ուղեղի և ջլերի անխոտոր և առողջ պաշտոնակատարություն։ Եթե նորա ուղեղը և ջլերը այն վիճակում են, որ նա հանգիստ խոսում է, ուղիղ մտածում է, հիշողությունը չէ կորցնում, աչքը տեսնում է և ականջը լսում, էլ ինչ պատճառից է մեռնում։ Ոտքե՞րն են կաթվածահարվել թե՞ ձեռքերը․ այդպիսի դիպվածում նա կարող է շատ տարիներ ապրիլ։ Թորե՞րը կամ սի՞րտն է կաթվածահար եղել, այն ժամանակ պիտի որ իսկույն մեռներ, առանց շաբաթներով ապրելու։ Իսկ մյուս ներքին գործարանների կաթվածահարությունը, եթե ոչ պիտի սպանեին իսկույն, պիտի անշուշտ

[1]

  1. և այլն և այլն ածականներով պիտի չքնեք ձեր թերթերի էջերը, մեր աչքում ոչինչ բան ասած չեղաք։ Եթե բան ունիք, որ Հայել էր մարդու, ասացեք․ ապա թե ոչ այդ ածականները քյար չեն ընե՛ր, առնող ծախողը չկա՛. կրցա՞նք հասկցնել։ Գնացե՞ք, գնացեք ծո՛ւնկ չոքեցեք «Միջնադոնյան հերետիկոսարանի»Նալբանդյանը այս, և մի քանի այլ առիթներով գործածում է «միջնադարյան» հերետիկոսարան»։ Արևմտահայ գրականության մեջ ընդունված ձևն է «դոնամիջյան հերետիկոսարան»։ Նալբանդյանի ոխերիմ հակառակորդ, հայտնի ռեակցիոներ Չամուռճյանը իր հրատարակություններում այդպես էր կոչում Կ. Պոլսում Մ. Նալբանդյանի շարք համախմբված մարդկանց հավաքատեղին, որը գտնվում էր Մեծ նոր խանի միջացքային (դոնամիջյան) մի սենյակում։ Տերոյենցը այս գաղտնի կազմակերպության մասին որոշ տեղեկություններ տայիս է մասնավորապես իր «Մ. Մ. Այվատյանին նամակին քննութխնը» գրքում, Կ. Պոյիս, 1861 թ.։ առջևը. մի՛ վախնաք համբուրել նորա շեմքը, սուրբ է, մարդկային արյունով պղծված չէ, ինչպես ձեր քարոզած ինկվիզիցիոն շեմքը։ Ներս մտե՛ք, այնտեղ մարդ էրելու խարույկ չկա, ուստի և ոչ ձեզ երկյուղ։ Թերևս Մեչուխեչան Մեչուխելու— Հ. Սվաճյանի ծածկանունն է, որը օգաադործված է «Մեղու»-ում։ քաղաքավարություն անելով խահվե մըն ա տա.․․ ինքզինքնիդ գտնաք։ Բայց․․․ Մեղա աստուծու... Բուն նորա արյունով պղծված չեղածն է պատճառը, բուն այնտեղ մարդ չերևելն է պատճառը, բուն մարդկային, քրիստոնեական և ո՛չ գազանական սկզբունքներ կամ կրքեր՝ պտշտվիլն է պատճառը, որ պ․ Չամուռճյանը Միջնադոնյան հերետիկոսարան ասելով «տոեր անցել է»։ NB. Սուրբ Եղիշ վարդապետի վարաբերությամբ «մեր» խոսքը նոտր գրով տպեցինք, որոշելու համար պ․ Չամուռճյան պարեգոտավորներից, որք են, Վանցի Պողոսը Վանցի Պողոսի մասին տե՛ս Նալբանձյանի «Հրաշափառ խայտառակություն» աշխատության մեջ։, Տիրացու Հոիփսիմեի Տեր ՊապանՏիրացու Հռիփսիմեի մասին տե՛ս Նալբանդյանի «Ազդային թշվառություն» հոդվածը (տես ԵԼԺ հտ․ III, էջ 103) և նոցա նմանները, որոնց անուններըքաղցր չէ մեզ հիշելի և որոնց հետ մասն ու բաժին չունինք։ Միջնադոնյան հերետիկոսարանը նորանց չէ ճանաչում․ նշանակում է, նոքա ուղղափառ են, եթե հերետիկոս չեն, ապա ուրեմն, և պ․ Չամուռճյանի ուղածը․․․ «քոյդ զքեզ»։