Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/526

Այս էջը հաստատված է


վախում էս»[1] առածը մերժվեցավ, այն օրից, երբ Նյուտոնը գտավ կենտրոնական առաձգության օրենքը, այդ օրերից բռնած էլ ջուրը չէ հնազանդվում գավազանների կամ Ականատեսների։ Եվ այս է պատճառը, որ Երևանի Դալմի ջուրը, որի ճանապարհը բավական տարածությամբ երբեմն փորած ու բացած էր դեպի էջմիածին, այսօր մի այդպիսի սքանչելի կերպով չէ կարող Ուշ֊Թեփելերի բարձրավանդակից անցնիլ, որ հետո վազեր դեպի էջմիածին, ու խե՛ղճ միաբանին ազատեր այն անմաքուր ջրից Սառը-Քանքանի, որի մեջ օձ ասես, գորտ ասես կամ ուրիշ մանր կենդանից լիքն են։

Այսօր, եթե տակավին գիտությունը ոտք չէ կոխել ազգի մեջ, գոնե լսվում է մի խուլ աղաղակ այսքան դարերով անգործ և կաթվածահար թոքերի կիսակենդան ներգործությունից, որոնք զգում են առողջ օդի կարոտություն, որքան կարող էին զգալ։ Խորհրդավոր ժամանակում ենք ապրում մենք․ և մեծ պարտականություն կա մեր վրա, գրգոել այդ թոքերի գործունեությունը առողջ օդ ներս շնչելով, հերիք է, որքան թմրեցուցիչ թույն մտել է նորա մեջ, մեզ մնում է այժմ դեղթափներ գործ դնել։

Մենք միջնադարյան ազգ չենք․ միջին դարերում մենք ընկանք, միջին դարերում մեր հարստությունը կորուցինք։ Չէ կարող լինել մի այնպիսի բան, միջին դարերի պատկանավոր, որ օգտակար և փրկարար խորհուրդ ունենա մեր համար։ Միջին դարերի ժանգը, որ նստել է մեր վրա, մենք պարտական չենք պահել։ Կան ազգեր, որ միջին դարերում ծնեցան, նոքա ամուր կապված են այգ դարերի հետ և սոցա ժանդը, եթե երևում է նոցա վրա, նոքա դեռ կարող են պատմական իրավունքով արդարացնել, ժանգոտ օրորոցի մեջ բացին նոքա իրենց աչքերը։ Մեր հարաբերությունը միջին դարերի հետ այնպես չէ։ Իբրև ազգ անտիկյան ենք. իբրև քրիստոնյա, եթե ոչ նույնպես անտիկյան, ըստ որում առաջին երեք դարերում քրիստոնեությունը քաղաքացու իրավունք չուներ Հայաստանում, գեթ անտիկյան դարերի վերջի և միջին, դարերի սկզբին պատկանավոր։ Ի՞նչ կարող են մեզ հիշեցնել միջին դարերը, կործանում, գերություն, կոտորած, արյուն, կրակ, սով, խավար և մահ։ Սոքա են մեզ համար միջին դարերի բերածը և նոցա բեռի տակ ճնշված է այսօր հայ մարդը։ Թափել այդ կրոնը մեր վրայից,- ահա՛ մեր գործը։ Մեր ազգությունը, մեր կրոնը, ոչ թե վնաս կրելու չէ միջնադարյան ուղղությունքը, մերժելուց, այլ դորա հակառակ այդ մերժսղությունը միակ

  1. ,,Natura horor vacui‘‘. (Ծ. Հ.)։