Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/530

Այս էջը հաստատված է


լոկ ենթադրություն է, բայց մանավանդ ենթադրում ենք այն պատճառով, որ այդ ոտանավորի հետքը կա Նոր-Նախիջևանում․ գոնե շատ տարի առաջ, ես լսել եմ պառավներից։ Որքան միտքս գալիս է, այնտեղ մի փոքր այլայլած է այդ ոտանավորը և ասվում է բոլորովին պիտակաբար, առանց որևէ արարողության կամ խորհրդի։ Չորս տող միայն հիշում եմ․ ահավասիկ․

Նորին Նորին Նազարեթ
Նորինը թաղջան էկիլ է
Շալե շապիկ հագիլ է
Կարմիր գոտին կապիչ է.․.


Այլ թե սորանից հետո էլ ի՛նչ է արել, այդ միտքս չէ, միայն չավ գիտեմ, որ մի քանի տող էլ կար։ Նախիջևանի մեջ բնավ ավանդություն չկա այս Նուրինի մասին․ լավ գիտեմ, որ տղայությանս ժամանակ շատ եմ զզվեցուցել պառավներին, որ պատմեն ինձ, թե ո՛վ է այս Նորինը կամ Նազարեթը, բայց ոչինչ չեմ լսել նոցանից, որովհետև իրենք էլ չգիտեին։ Դեռ զարմանալի է, որ այսքան էլ մնացել է, մանավանդ եթե հիշենք, որ նախիջևանցին անեցի է և տասն և չորրորդ դարում Հայաստանից դուրս եկած․ հայտնի է, թե շատ ավանդությունք կամ ոտանավորք և այլ այսպիսիք, որ վերաբերություն չունեին կրոնի հետ, պիտի կորչեին։ Թեև խեղճ բաներ, բայց և այնպես կարելի է տակավին հավաքել բավական վիճակախաղեր և միքանի ոտանավորք աստվածածնի և ուրիշ սրբերի վրա։ Գեղացիք, որ առաջ ավելի ավանդապահ էին քան թե այժմ, ունին զանազան երգեր, մանավանդ հարսանիքի վերաբերյալ, որ հայտնի են անունովս «պար»։

Արդյոք, Աշտարակը, որ պահել է մինչև այժմ Նուրինի արարողությունը, պահե՞լ է նույնպես մի ավանդություն կամ հասկացողություն նույնիսկ Նուրինի անձնավորության կամ այդ օտարոտի արարողության մասին և թե պահե՛լ է, ի՞նչ ավանդություն է այդ. աշտարակցոց կարծիքով ո՛վ է կամ ի՛նչ է այդ Նուրինը. ցավում ենք, որ հեղինակը ոչինչ չէ ասում մեզ։ Անշուշտ, եթե ավանդությունը կորել է, հեղինակը պատասխանատու չէ, բայց այդպիսի դիպվածում էլ բնավ ավելորդ չէր գո՛նե մի բացասական ծանոթություն։ Մենք հույս ունինք, որ արգո Պռոշյանցը ուրիշ անգամ ավելի շատ հանդես կանե այդպիսի տեղեկությունը և ավելի կատարելությամբ առաջ տանի սկսածը։ Մենք քաջ

[1]

  1. Արդյոք հարակցություն կա՞ այո Նազարեթ և մեր չհասկացած Լազարեթ մեջ, թե՞ լոկ նմանություն է: