Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/540

Այս էջը հաստատված է

այստեղ դնել։ Այլ այնչափ միայն հիշեցինք, որ տեսնեն և հավատան, թե այդ կրակները և լուսերը ոչ բարձր են ամպերից և ոչ առանց երկրի գործակցության [են] առաջանում: Բնությունը, ինքը, ոչ թե մի լոկ հրաշք է, այլ բարձր քան թե հրաշքը և այս պիտի ստիպվի ընդունել ամեն մարդ, որ ուսումնասիրում է նորան։ Բնությունը միայն կարող է հասկացնել մեզ արարչի մեծությունը և փառքը. «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն»[1]: Արարիչը, մեկ անգամ ստեղծելով բնությսւնը տվել է նորան անխախտելի և սուրբ օրենքներ, որ բնավ և մեկ մազի չափ խոտորմոնք չունին. «Սահման եդ և ոչ անցանեն»[2]։ Այդ օրենքներով կառավարվում է ամեն ինչ, որ մենք տեսնում ենք, կամ ինչ որ բնավ չենք տեսնում, տիեզերքի անչափելի տարածության մեջ։ «ԴնԷ զձիւն որպէս զասր և զմէգ որպէս փոշի ցանեաց։ Արկանէ զսառն որպէս պատառոտ առաջի ցրտոյ նորա կարէ կալ»։ Ի՛նչ վսեմ նկարագրություն։ Բայց այս ոլորը լինում են այն մեկ անգամ դրված օրենքով, ինչպես մարդը ապրում է և բազմանում է, թեև առաջին մարդը միայն դուրս էր եկած բուն աստուծու ձեռքից։ Ամեն հրաշք, օր ո՛վ և իցե կարող էր մտածել, շատ ստո՛ր, շատ տկա՛ր և շատ չնչի՛ն է, քան թե այն հրաշքը, որ արարիչը, բնության միջնորդությամբ ցույց է տալիս մեզ ամեն օր, ամեն րոպե, և ամեն վայրկյան։ Նա չէ հերետիկոսը, որ քննելով և ուսումնասիրելով բնությունը, ամեն վայրկյան ստիպվում է ասել բնության ճարտարապետին, իր սրտի աղոթարանից, «Ո՜րպէս զի մեծ են գործք քո Տէր». այլ նա, որ ոչ միայն ինքը չէ ուզում և չկամի իմաստասիրել բնությունը. «զերկինս և զերկիր զգործս մատանց նորա, զլուոին և զասաեղս զորս նա հաստատեաց», ո՛չ. հերիք չէ այս, այլև արգելում է, որ ուրիշն էլ նորա կամավոր կուրության հետևելով չտեսնե և չուսանի. «ինքն ոչ մտանէ և որոց մտանեն արգելու»[3]: Նա, որ այս բոլորի մեղքը ծածկելու համար, ինքը իր թշվառ գլխից տեսությունք և համակարգությունք է հնարում ընդդեմ բնության աստվածադիր սահմաններին, քաշքշելով այն օրենքները, որ մարդու կամքին բնավ չեն ենթարկվում, այո, այդպիսին աստուծու արտոնությունն է հափշտակում երկրի երեսից։

Դու, որ Նեապոլսի մեջ ցույց ես տալիս ինձ մի շիշ, ուր կա մի

  1. Մեջբերումը՝ Աստվածաշնչից։
  2. «Եւ ամենայն արարածը անբանութեամբ կատարեն զհրամանս պաաուիրանի նորա, ոչ երբէք անբան են ըստ եղեալ սահմանն իւրեանց». Եղիշէի վարգ. Վան Վարգանայ և Հայոց պատերազմին, Մոսկվա 1861, եր. 66, քաղված այն նամակից որ Արասղատի սուրբ ժողովը դրեց Հազկերտին։ (Ծ. Հ.)։
  3. Մեջբերումները՝ Ավետարանից։