Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/543

Այս էջը հաստատված է


և ժամեն ֆրանսիացի բնագետների հոյակապ ֆիզիկաները իրենց կքաշեին մեր ուշադրությունը: Բայց մեր խոսքը հասարակ ժողովրդի օգտին վրա է, թեև, այո՛, Ցիմմերմանի ֆիզիկան ո՛չ բնավ անօգուտ է և ուսանողներին։

Հակամետ եմ կարծել, որ մեր գրագետքը կարդալով, իմ մինչև այստեղ առաջ տարած խոսքերը, կասեն թե «այդ բոլորը մեզ մի անծանոթ կամ նոր բաներ չեն, մենք այդ ամենը գիտենք։ Ես լավ գիտեմ, որ այն դուռը, որտեղից ես եմ մտնում, բաց է ամեն մարդու համար, և վկայում եմ, որ ինձանից լավ իմացողներ էլ կան, բայց այդ ավելի վատ է նոցա համար, որ ինձ պիտի ասեն, թե իրենք վաղուց գիտեն իմ ասածները։ «Եթէ կոյրք էիք ոչ էր ձեր մեղ, բայց արդ տեսանէք և մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են»[1]:

Լույսը և խավարը միմյանց այն աստիճանի ներհակ բաներ են, որ երկուքը միասին չեն կարող լինել մի տեղում, և եթե մեր գրագետքը, որպես սիրելի է մեզ կարծել, ուզում են փարատել և մեկ օր առաջ տեսնել ազդի ազատությունը խավարից, ապա ուրեմն պիտի լույս գործ դնեն։ Խավարը, ո՛չ ինքն իրեն կփարատվի և ոչ խավարով կամ առասպելներով։

Մեղադրելի չէ ժողովուրդը [2], եթե վազում է դեպի գերբնականը, մինչդեռ Արագածի վրա երևացած լույսը իրողություն է, իսկ նորա բնական պատճառը նորան անհայտ։ Սոսկալի վնասներ և ավերածությունք բերում են այս կանխամուտ կարծիքները, որ առաջացած էին տգիտությունից։

Անի քաղաքի բնական երկրաշարժից [3]

  1. Մեջբերումը՝ Ավետարանից։
  2. «Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուրս են եկել, իրար մոռացել. մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած։ Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի «սևն ու սպիտակը իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ-չալ մանեթները ջեբներումն» չխչխկացնելով, ձեռներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք։ Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անուշ-անուշ խմիլը, կառեթով (կառք), դրոշկով, փառավոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հագնիլը, մաշիլը, նոքար բեքարի, ձեռին ջուր ածելը, երեսին հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլուխ զարդարիլը՝ մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չեն տանիլ՝ հարկիզ»։ Աբովյանց, Վերք Հայաստանի:
  3. Մի քանի երես առաջ ասացինք, թե միջին դարերից հետո եկած նոր դարերը չանցան առանց ազդեցության. կարծում ենք, թե կարո՛ղ է օգնել մեզ այդ բանը որոշ կերպով ցույց տալու համար, եթե ասենք, որ տասն և ութ դարու սկզբում հայ վարդապետը, խոսելով երկրաշարժության վրա, հաստատողապես վերադրում է նորան բնական պաճառի Զենոբ Գլակի գիրքը, որ աrաջին անգամ տպված է Կոսաանդնուպոլիս 1719 թ. ունի իր մեջ այդ գիրքը տպել տվող Հովհաննես վարդապետի պատմագրական հիշատակարանը, ուր այս վարդապետը, 1709 թ. Տարոնում պատահած մեծ երկրաշարժը այսպես է մեկնում. «Հողմոց ներհակաց պատահեալ ի նեցքոյ երկրի, յանկարծ իսկ թնգմամբ շարժեցաւ երկիր ի հիմանէ անտի, սկսանելով յեկեղեաց գաւառէն և հասանելով առ մեզ»նկատի ունի էջմիածնի վանքի գիրքը, մատյանը: Ավելորդ է ասել, որ մենք այս կարծիքի տերը չենք, բայց առաջ բերինք որպես վկայության մեր խոսքին, որ թե հասկացողությունը նզովքից դեպի ստորերկրյա հողմերն է անցել, արդեն հառաջադիմություն է cest deja quelque chosel: