Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/546

Այս էջը հաստատված է

համարում այն բանը, որ իրենք չեն կարող հերքել։ Նոքա պաշտպանվում են կրոնի կեղծավոր նախանձավորությամբ, բայց նվաստացնում են Սուրբ գիրքը, հնար շինելով նորան իրենց անձնական շահասիրության: Բայց, առանց լսելու պետք չէ դատապարտել մի հեղինակ, որ չի դիպչում եկեղեցական կանոնադրությանց, այլ, բնության օրենքներին և որ մեկնում է այդ օրենքները աստեզաբաշխության և երկրաչափության կանոններով: Ով որ միշտ պատկերաբար հասկանում է ամեն բան, այնպիսին պիտի որ և Ասավածաշնչի մեջ հակասությունք և մինչև անգամ աստվածընդդեմ

սակ հանցանքների համար դրված են սրբազան կանոններով և ուրիշ տիեզերական և տեղական մողովների վճռագատությամր։ Թո՛ղ օգնե ինձ աստվածը և նորա սուրբ Ավետարանը, տարանք, որին հպավորվում եմ սեփական ձեռքերով...»։

1737-ին, գրեթե մի դար հետո, Գալիլեյի վրա հանած այս պժգալի դատավճռից, որ ինչպես մի անջնջելի արատ մնում է ինկվիզիցիոնական դատարանի և դատակնիքը ստորագրող դատավորների վրա, Սանտա-Կրոչե եկեղեցու մեջ, տոսկանական հանճարեղ մարդերից ամենամեծի հիշատակի համար կանգնեցուցին մի հոյակապ մարմարոնյան արձան: Բենեդիկտոս տասնչորրորդը ոչնչացուց ինկվիզիցիոնի դատավճիռը Գալիլեյի շարադրության ընդդեմ։ Երկրի շարժողությունը,— աստղաբաշխության հիմնական օրենքը,– ընդունված է ամեն տեղ և ամեն մարդուց, որպես երկբայության տակ չընկնող ճշմարտություն. և մինչև անգամ դաս է տրվում Հռովմի դպրոցում» (Ֆրանսուա Արագո, Աստնզաթ․, հատ. III գիրք քսաներորդ, գլ. 3)։ Արդյոք սորան ի′նչ կասե պ. Չամուռճյանը. նորա ուղղափառությամբ, Ուրբանոս VIII-ն էլ Բենեդիկտոս XIV-ն էլ համա[հա]վասար սուրբ և համա[հա]վասար անմեղա[ն]չականք են, բայց իրար ընդդեմ վճիռ հանած. սոցանից որի՞ անունը արդյոք պիտի գրե Միջնադռնյան հերետիկոսարանի մատյանում։ Եթե Երևակը դանդաղի, թող նորա ճուտը պատասխանե–սքանչելի ժամանակը[1]։Երդմնագրի պատճենը Արագոն առել է Դելամբերի Աստղաբաշխության պատմությունից,այս գիրքը մենք չենք տեսած, ուստի և չգիտենք թե այն հռչակավոր երկրաչափը ի′նչ աղբյուրից է հանել։ Այն պատճառով այս երկու խոսքը ասացինք, որ այդ երդմնագիրը մի փոքր այլայլությամբ (թեև ոչ էական բանում) տեսնում ենք Լապլառի տիեզերական նամակարգության մեջ. բացի սորանից, եթե չէ խաբում մեզ մեր հիշողությանը, նույնպես այլայլված տեսել ենք և Ֆոն - Քոյուդերի ֆիզիկայի մեջ։

Թերևս ոմանք ավելորդ համարին, թե ինչի′ համար հանդես հանեցինք այս երդմնագիրը. մինչդեռ կարող էինք միայն անունը հիշելով հերիքանալ․ պատասխանում ենք, պատմության արդարության գործիք յինելու համար․ թո′ղ մի լեզվով ավելի քարոզվի այս նախատինքը հալածասեր մարդերի և անընկճելի հաղթանակը գիտության։ Արդարությունը պահանջում է այս. «Եւ քաջքն լսելով զայլոցն զգործան, յառաջագոյն քաջացելոցն, անուանի յիշատակ թոզցին զկնի իւրեանց, անձանց և ազգի։ Իսկ ծոյյքն և վատքն հայելով յանձինս, և լսելով զայլոց զպարսաւանս, ՝ի բարի նախանձն կբթեալք, ջանասցին չտանալ». Ղազար Փարպեցի, Պատմ. Հայ., Վենետ., 1793, եր. 14։

  1. «ժամանակ» ռեակցիոն ուղղության պարբերականը լույս է տեսել Կ. Պոլսում, 1863—1868 թթ.։ Մի շարք հարցերում ամրոզշովին պատպանում էր հայտնի ռեակցիոն գաղափարախոս Չամուռճյանի տեսակետները, դրա համար էլ, նալբանդյանը իրավացիորեն այդ պարբերականը համարում է Տերոյենցի «Երևակ» տխրահռչակ հանդեսի ճուտը։