Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/548

Այս էջը հաստատված է

շոշափում էին տաքացած մարմիններին, լայնանալով և մի որոշյալ տարածության մեջ ավելի տեղ բռնելով, քան թե սեղմ օդը, սկսում են կամաց-կամաց բարձրանալ դեպի վեր և այս է պատճառը, որ ջերմության ժամանակ անոսրանում է այդտեղի օդը և մի վաստակեցուցիչ և վհատեցուցիչ ազդեցություն է գործում կազմվածքի վրա։ Այս է պատճառը, որ Արարատի ձյունական գոտին, չնայելով նորա աշխարհագրական դրության, այսինքն հյուսիսային լայնության, ավելի բարձր է, քան թե նույն լայնության տակ եղած ուրիշ սարերի ձյունական գոտին։ Հաշվելով ծովի մակերևույթից, Արարատի ձյունական գոտու բարձրությունը հասնում է մինչև 13300 ոտնաչափ։ Նույն այս օրենքներով և պատճառներով Հիմալայան սարի ձյունական գոտին բարձր է, քան թե կարող էր կամ թե պիտի լիներ, եթե նորա շրջապատը ընդարձակ և արևակեզ դաշտ եղած չլիներ։ Ձյունական գոտին Մեքսիկայի Անագվակա սարերի, որ 20° ավելի հարավային դրություն ունին (Արարատը մոտավորապես գրանցվում է հյուս լայն. 40° տակ, իսկ Անագվական մոտավորապես 20°) միմիայն 800 ոտնաչափ ավելի ցած է, քան թե Արարատինը, լինելով 14100 ոտնաչափ։

Մարմինները ինչպես ջերմությունից լայնանում են, գորտ հակառակ, ցրտից սեղմվում են։ Արարատի հավիտենական ձյուները և սառցանոցները շոշափող մթնոլորտը միշտ սեղմված և ճնշված վիճակի մեջ է։ Ասել է, թե երբ արևի ջերմությունից Արարատյան դաշտի օդը լայնանալով անոսրանում է և բարձրանում է դեպի վեր, երբ մյուս կողմից Մասիսի օդը ցրտից ճնշված սեղմ է և ավելի խիտ, ուրեմն օդի բնական զուգակշիռը խանգարված է այդտեղ, պատճառ, բնական օրենքով, հեղուկ և օդանման մարմինները ամեն կողմ հավասարապես ճնշելով պիտի մի մակերևույթ և մի հավասարություն ունենան։ Ի՜նչ է սորա բնական հետևանքը, այն, որ Մասիսի ճնշված օդը պիտի վազե լցևե Արարատյան դաշտի օդի պակասությունը։ Բայց որովհետև ջերմության ժամերը այնքան երկար չեն, որովհետև օդը անոսրանալով ստանում է նույնպես ավելի ձգականություն, որ ինչպես վեր է բարձրանում, այնպես և ամեն կողմ, ուստի և ցերեկը չէ կատարվում օդերի զուգակշռությունը, այլ այն Ժամանակ, երբ արևի ճառագայթքը էլ այնպես չէին տաքացնում դաշտը, երբ նորա օդը կամաց-կամաց կորցնելով իր ձգականությունը սկսում էր սեղմվել, այն ժամանակ, Մասիսի օդը, էլ դիմադրություն չգտնելով լայնացած օդից, սկսում է վազել դեպի դաշտը, պատճառելսվ այն ախորժ քամին։ Այդ քամու ուժը միշտ համեմատ է ջերմության աստիճանին։ Որքան սաստիկ լինի ջերմությունը ցերեկը, այնքան ուժով կլինի քամին իրիկնապահին։ Շատ ծովահայաց քաղաքներ ունին իրենց