Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/549

Այս էջը հաստատված է

իրիկնաքամին, որ ծովից է փչում, այն դիպվածներում ծովը կատարում է Մասիսի պաշտոնը, որովհետև յուրը ավելի վատ առաջնորդ լինելով ջերմության, նորա օդը ավելի խիտ է, քան թե նավահանգստի կամ քաղաքի օդը, որ անմիջական հարակցություն ունի ջերմության լավ առաջնորդ մարմինների հետ։ Երկու անգամ կանգնելով հնդկական Մադրասի նավահանգստում և, մի քանի օր մնալով Սեյլան կղզու Գալլ քաղաքում (point de Galle) ես նույնպես վայելած եմ այս բնության զվարթարար պարգևը, էջ նահատակ եղած լինելով ցերեկվա դժոխային ջերմությունից։ Պե՞տք էր ավելացնել, թե տրոպիկական աշխարհների մշտական պասսատքը առաջանում էին հիմնված լինելով էապես այն պայմանների վրա, որոնց մասին խոսեցանք. բայց մենք չենք ուզում ավելի ձդացնել բանը։ Մեր դիտավորությունը էր մի համառոտ տեղեկություն տալ միայն «Լուսավորչու քամուն»։ Մենք հասած ենք մեր նպատակին։

Առաջ ենք գնում։

Առհասարակ պ. Պռոշյանցի ծանոթաբանությունքը աջողակ չեն։ Խոսելով հարսանիքի, որսի և մենամարտության մասին (եր. 198) արգո հեղինակը այսպես է ծանոթաբանում. «էս որսի սովորությունը և մենամարտությունը կարծեմ մնացած պետք է լինի մեր նախնի թագավորների ժամանակից, որ առհասարակ երրեմն-երրեմն զվարճության համար անում էին»։

Ի՜նչ խոսք է այս։ Նախ, որ մենամարտությունը և որսորդությունը թագի սեփական մի բան չէ, որ ուր էլ տեսնվի, թագավորներից մնացած կարծվի։ Երկրորդ, դնենք թե մեր պատմության հիշատակարանքը տեղ-տեղ պահել են մեր թագավորների որսորդությանը հիշատակը, շատ անգամ դատապարտելով նոցա զբոսասիրությունը և ազգային կառավարությունը երեսի վրա ձգելը, բայց թե երբեմն երբեմն մէնամարտո՞ւմ էին նոքա զվարճության համար. այդ, առաջին անգամ լսում ենք պ. Պռոշյանցից։ Գո՜նե խոստովանում ենք մեր տգիտությունը, որ մենք չգիտենք, թե հայոց թագավորները ներոնի օրը ընկնելով զվարճության համար հրապարակ էին իջնում մենամարտելու։ Չենք էլ տեսնում պատմության մեջ, որ մեր թագավորական պալատներում կամ քաղաքներում եղած չլիներ այնպիսի սովմրություն, ինչպես տեսնում ենք Հռովմի կրկեսում — գլադիատորներին (ըմբիշ), որ առաջ միայն ստրուկների գործ լինելով, հետո հռոմեական բարքի ընդհանուր ապականության ժամանակ դարձավ ազնիվ երիտասարդների, պատրիկիոսների, ծերակույտ մարդերի, այո՜, և նույնիսկ Ներոնի սիրական գործը։

Բայց, ասենք թե թագավորները որսորդության, էին գնում, ասենք