Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/551

Այս էջը հաստատված է

ժողովրդի պարապմունք, այդ մասին պատմության էջերը գարտակ են մնացել։ Այսքանը հայտնի է, որ Հայաստանը երբեք դարավոր խաղաղության երես տեսած չլինելով, անդադար պատերազմների, հարձակողությանց կամ պաշտպանողությանց հանդիսարան եղած լինելով, չէ կարելի ենթադրել, մանավանդ հին ժամանակների վերաբերությամբ, թե երկրագործությունը եղած լինի ընդհանուր ժողովրդի ապրուստի լծակը։ Այն մարդը, որ կարող էր մաճ բռնել, նա ստիպված էր հետեվիլ հայրենիքի դրոշակին։ Թողնելով այս բոլորը որպես լոկ ենթադրություն, ավելցնում ենք, թե Արտաշես Բ-ի օրով լսում ենք Խորենացու բերանից երկրագործության տարածումը Հայաստանում, մինչև որ այդ թագավորի օրով անգործ երկիր չկա եղած Հայաստան[1] ։ Բայց չէ կարելի սորանից եզրակացնել, թե այդ օրից իսպառ ընկավ որսորդությունը։ Գրեթե երկու դար հետո ապրած Արշակ Գ-ի ժամանակի վերաբերությամբ, լսում ենք մեր երանելի Ղազար Փարպեցու բերանից այնպիսի պատմությունք, ուր որսորդությունը ոչ վերջին տեղն ունի[2]։ Մենք, հատուկ այն դիտավորությամբ, թե ե՞րբ է սկսվել հայոց երկրագործությունը, խուզարկություն արած չենք, այլ այս մի երկու բանը, որ վաղուց հայտնի էր մեզ, հիշեցինք թողնելով մանրամասն քննությունը ազգային պատմության, մեզանից առավել հմուտ և ավելի ժամանակ Ունեցող մարդերի։

Այս արարողությանց մասին մեր արած ենթագրությունքը ավելի չեն, քան թե մեր անձնական կարծիք և հիմնված են միմիայն անալոգիայի վրա։ Պ. Պռոշյանցը պատմելով, թե փեսան չէ կարող կերակուր ուտել մինչև որսի չգնա և որս չբերե, կարծում ենք, թե ավելի ուժ է տալիս մեր ենթադրության. պատճառ, ինչպես ասացինք, փեսան ապացուցանում է դորանով, թե կարորղ է հոգալ իր ընտանիքի ապրուստը։ Մենք կարծում ենք, թե իրավունք չկա, առանց դրական ապացույցներ ունենալու, ամեն մի հին ավանդության մնացորդ տեսնելու ժամանակ վազել թագավորների քամակից. ազգը մինչև թագավորության հասնելը,

  1. «Բայց ասի, ՚ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց, ոչ Լեռնային և ոչ դաշտային». Խորեն., Պատմ. Հայ., գիրք Բ, Գլ. 45. NB Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում, պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեև խիստ աղավաղ, բայց և այնպես, հազվագյուտ Լինելով նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ. Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտնեն Պետերբուրգում, բայց և այնպես չգտան։ Ուստի և գործ եմ գնում այս աղավաղ օրինակը։ Սա տպած է Ամստերդամ 1695-ին Վանագեցի Թովմաս եպիսկոպոսի ապաբանում. (Ծ. Հ.)։
  2. Ղազար Փարպ., Պաամ. Հայ․, Վենետ., 1793, եր. 21։ (Ծ. Հ.)։