Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/552

Այս էջը հաստատված է


ստանում է և ստեղծում է իր ավանդությունքը, ծեսերը և արարողությունը, որոնք, այո՛, թե թագավորների ժամանակ և թե նոցանից հետս, ընկնում են դարերի ազդեցության տակ։ Հարկ չկա ասել, որ ամեն բան հնացնող և մաշող ժամանակը հնացնում է և մաշում է, այո՛, շատ անգամ իսպառ չքացնում է այս կամ այն ավանդությունը, այս կամ այն ծեսը և սովորությունը։ Շատ անգամ թերևս այդ բոլորը մնալով գործադրության մեջ, այնուամենայնիվ տալիս են դարերի. ազդեցության իրենց հարկը, նոքա զրկվում են իրենց ներքին խորհրդից և դառնում են մի պիտակ բան, ինչպես այսօր դարձել են այն բոլոր արարողությունքը որոնց մասին եղավ մեր խոսքը, պատճառ կյանքի և ընկերական պայմանքը փոխված են։

Մենք չենք ուզում մեղադրել կատաղած շան ավանդության մասին հեղինակի հաստատողական ծանոթաբանությունքը։ Չենք մեղադրում այն պատճառով, որ նա հավատացած գրում է այդ բանը, ինչպես բովանդակ գավառը հավատում է։ Բայց մեր արդարացի մեղադրությունը թո՛ղ հասնի մեր բժիշկ եղբայրակիցներին, որ տասներով գտնվում են այսօր Արարատյան աշխարհում և որոնք ամեն օր լսելով այս սքանչելի բժշկության մասին մինչև այժմ չեն ձգեչ նորան ուսումնական քննության տակ. ստուգելու համար նախ, թե Փարպի գնացող ուխտավորքը իրավ, կատաղա՞ծ շան խածած էին և ջրվախություն ունեի՞ն (Hydrofobia), թե՞ առողջ շան խածած, կամ Սոսի նման ջրվախ էին, որ իր Փարպի գնալը Գարեգնի առջև արդարացնելու համար սուտ ու մուտ բաներ էր հնարում, երկրորդ, եթե, ստուգապես, կատաղած շան խածած էին և ջրվախություն ունենալով արդարև Փարպի գնալով բժշկվում էին, ապա ուրեմն նոցա բժշկության բնական պատճառը, որ անհնար է թե չլինի, եթե ջրվախր բժշկվում է[1]։ Ինչ որ մեզ է վերաբերվում, մենք խոստովանում ենք, որ թեև շատ ենք լսած այդ սքանչելի բժշկության պատմությունը, այնուամենայնիվ սաստիկ երկբայություն ունինք հիվանդ ուխտավորների ջրվախության մասին և կարծում ենք, թե դոքա Սոսի նման ջրվախներ են։

Իտալիո մեջ ավանդություն կար, որ թե մորմը (սարդաձև կենդանի — Tarantula lycosa — тарантул, мизгир) մի մարդ կամ մանավանդ

  1. Ինձ կարող են ասել, թե որովհետև գիտությունը չէ կարող թույչ տալ այդպիսի սքանչելի բժշկություն, ուստի և նոքա առանց վերստին քննելու մերժելով, չեն ընդունում: Բոլորովին համաձայն եմ, ուրեմն, թող փարատեն մառախուղը, թո՛ղ հրապարակով հասկացնեն ժողովրդին ճշմարտությունը։ Բայց ապացուցանեչու համար ժողովրդին գիտության ճշմարտությունը հարկավոր են իրողությունը և ոչ Լոկ խոսք, իսկ իրողությունքը պիտի նկատվին, ուրեմն և բուն տեղում և ոչ հեռվից: Լոկ քարոզով ոչինչ չես շինիր: (Ծ. Հ.)։