Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/554

Այս էջը հաստատված է

ավանդությունը գտնել, բայց իրավն ասենք, ձանձրացանք այս հիմար թաներից, վերջին անգամ ասում ենք, թե այսպիսի բաները ներգործում են խեղճ և պարզամիտ ժողովրդի վրա այնպես, ինչպես հաշիշը կազմվածքի վրա, ուստի պարտական ենք ամենայն խնամով արմատախիլ անել այդպիսիքը և մաքրել հայկական անդաստանը։ Ահա մեր վերջին խոսքը:

Պ. Պռոշյանցը փոխաբերաբար առնված ոճերի և ձևերի բուն նշանակությունը չէ բացատրում, թողնելով «հետախույզ բանագիտաց», ինչպես ասում է հառաջաբանի վերջին տողերում։ Այս շատ անգործադրելի գաղափար է։ Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե։ Ասենք, թե գլուխ՛ը քարը տվեց ու շինեց, հետո այդ բառարանը պիտի տպե հրատարակե, որ «Սոս և Վարդիթերի» «հետախույզ բանասեր» չեղող կարդացողքը,— պարզ մահկանացուքը հասկանան այն փոխաբերական ձևերը և ոճերը, որ առաջ չէին հասկացել և որոնք, այո՛, շատ տեղ աղ ու համ էին տալիս գործին։ Մի՞թե ավելի լավ և ավելի հարմար չէր, որ հեղինակը ինքը բացատրեր, քան թե թողում է «հետախույզ բանասիրաց»։

Եթե ստույգը ասենք, մեր քննության այն մասը, որ նվիրված էր թերություններին «Սոս և Վարդիթեր» գործի, որպես վիպասանության, պրծավ։

Մենք չենք ուզում քննության տակ ձգել հեղինակի լեզուն և նորա շատ ձախ հառաջաբանությունը, վերջինս եթե չլիներ, առավել գոհ պիտի լինեինք։

Հեղինակի լեզու ասելով չենք իմանամ Աշտարակի բարբառը, որով գրված է գործի բնագիրը, ուր կամ խիստ քիչ խառնել է հեղինակը Աշտարակի բարբառի մեջ օտար ձև, օտար ոճ, կամ, բնավ ոչ,՝ այլ նորա հառաջաբանի լեզուն։ Եվ հեղինակը, ուզելով իր գործը այդ բարբառով գրել, որ կարդացողը ոչ միայն Աշտարակի վարքի բարքի, այլ նորա լեզվի վրա էլ տեղեկություն ստանա, ոչ միայն մեղադրելի չէ, ոչ միայն ազատ է այդ լեզվի մասին պատասխանատվությունից, այլև մեծ շնորհակալության արժանի։ Մենք կարող ենք որևիցե գավառական բարբառ քննել, սորվիլ, տեսնել նորա արժանավորությունքը և թերությունքը, բայց, այսչափ միայն։ Ինչպես մի հեղինակի՝ կարող ենք ասել «Թե՝ ինչի այս ձևը այսպես ես գործ դնում կամ այնպես». այդպես չենք կարող խոսել հազարների և բյուրերի հետ։ Հեղինակը շատ անգամ ազատ է այս ու այն ձևը գործ դնել կամ չդնել, բայց մի գավառի բնակիչ (մեր խոսքը բան հասարակ ժողովրդի վրա է) չանի այգ ազատությունը: Նա այնպես միայն կարող է խոսել, ինչպես խոսում է ամբողջ ընկեիությունը,