Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/557

Այս էջը հաստատված է

Ուժը կտանի ձգտինք այս խնդիրը լուծելու։ Հարկ չկա ասել, որ այս բանի համար հարկավոր է շրջանկատ ուսումնասիրություն մշակող հեղինակների կողմից։ Այն նորելուկ պատանին, որ տակավին նոր իջած մի աբպիսի և իցե խեղճ դպրոցի նստարանից գրիչ է առնում ձեռքը և ազգի դժբախտությունից լցնում է մի քանի վայրիվերո թերթեր հոդվածի և օրագրի անուններով, այդպիսիքը ասում ենք այնքան կարող են օգնել լեզվի մշակության, որքան մի որևիցե մարդ առնված մի որևիցե անկիրթ հասարակությունից։ Այս խոսքերը թող չվհատեցնեն նորանց, մենք ոչ թե չենք ուզում, որ շատանան մեր հեղինակքը, այլ, դորա հակառակ Մովսիսի հետ ենք ասում, «Ո՜ տայր ինձ զամենայն Իսրայէլ ի մարգարէս», բայց մարգարե լինին մարգարեի նման։

Ուզելով մշակել, կոկել և միություն տալ մեր նոր լեզվին չպիտի փոքրոգությամբ սրտնեղինք թե ինչի՛ մեկ կամ հինգ տարում չէ շինվում ինչ որ մենք ուզում ենք։ Այն որ հազար տարիներով տարբեր աշխարհների և տարբեր դեպքերի տակ գոյացել է և ամեն տեղ էլ այգ տարբեր ազդեցությանց կնիքը կրում է իր վրա. բացի սորանից, այդ հազար տարիների միջոցում ամեն մեր լեզվի մոտից անցնող թուրք, թաթար, պարսիկ, արաբացի, ռուս, Սարգիս Բուղարացու գյոռի[1] պես մի քար է ձգել, բնականաբար անհնար է, որ մի ակնթարթում շինվի, կոկվի և պայծառանա։ Այստեղ հարկավոր է համբերություն և հարատև արիաջան աշխատություն։

Մի փոքր առաջ պ. Պռոշյանցի հառաջաբանի անունը տալով ձախ ածականով մկրտեցինք նորան, բայց այդ ութ երես հառաջաբանի մեջ կա մի առողջ կտոր, և այս է նորա միտքը, թե ցանկալի է, որ ամեն գրագետ իր երկրում եղած, մեր ազգի վարքը, բարքը, սովորույթքը, ծեսերը, հասկացողությունքը, նոցա բարոյական և այլն և այլն վիճակը լույս հանե ու ազգի առջև դնե։ Այս խոսքերը և այս գաղափարը ամենայն ընդունելության արժանի բաներ են և սոցա ընդդեմ ոչ մեր և ոչ ուրիշի կողմից ասելիք կա:

Հեղինակը վերջացնելով իր հառաջաբանը, այսպես է ասում. «Մեծ

  1. Ըստ ավանդության Ղուրանի աստվածային հայտնություն լինելը հաստատելու համար, Մուհամեդը է հայ հոգևորական Սարգիս Բուխարացին պայմանավորվում են, որպեսզի Սարգիս իր հետ վնրցնի դրված Ղուրանը, մտնի ջրհորի մեջ, Մուհամեդի չգրված օրինակը իքն իջեցնի ջրհորը, բարցրացնի Սարգսի փոխած՝ ..գրված օրնակը է ցույց տալով հավաքված ժողովրդին, «ապացույցի» հրաշքը։ Այդ բանը կատարելուց հետո Մուհամմեդը, իրր հրամայում է հավաքված ժողովրդին, մեկ-մեկ քար գցել ջրորհը, սպանվում է Սարգիսը: