Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/558

Այս էջը հաստատված է

Հույս ունիմք, թե ազգը կընդունի «Սոս և Վարդիթերը», որպես մի տկար պատանու նվաստ երկասիրություն»։

Ո՛հ, երանի՜ թե մեր ամեն պատանիքը այդպես լինեին. այն ժամանակ, Կոմս էմմանուելի և Մեչուխեչայի արտասուքը վաղուց և վաղուց սրբված կլինեին։

Սխալվում է պ. Պռոշյանցը. ազգը ընդունեց այդ գործը (և իրավունք չուներ չընդունելու) որպես ապագայում ավելի մեծ հույսեր տվող երիտասարդ բանաստեղծի մի աշխատություն. «Եվ հայրաբար ներողամիտ կլինի նա» — շարունակում է հեղինակը — «սորա միջի բազմապատիկ թերություններին»։

Պ. Պռոշյանցը շնորհակալության և հարգության է արժանի և ոչ ներողության, նա հանցանք չէ գործել, որ ներողության կարոտի, նորա աշխատության էական արժանավորությունքը շատ և շոշափելի են, մինչդեռ թերությունքը չնչին և աննշան։ Այո՛, կան մարդիկ, և մենք իսկ մի քանիսը նորանցից տեսել ենք, որ ուրիշի արժանավորությունը խոստովանելուց այնպես են փախչում, ինչպես «սատանան խունկից», այդ մարդիկ իրենք չունենալով մի արժանավորություն համարում են ձեռք բերել նորան ուրիշների արժանավորությունքը ուրանալով, այո, շատ անգամ արատավորելով ոչ միայն հեղինակի գործը, այլև նորա անձը։ Պ. Պոոշյանցը չէ կարող բացառություն լինելով չհանդիպած լինել այնպիսի դատողությանը, որ ավազակաբար կամենում էին կողոպաել հեղինակից այն, ինչ որ անկողոպտելի է։ Մենք ասում ենք այս խոսքը, որովհետև մի քանի այդպիսի ինքնահավան և անգործ մարգերից լսել ենք զանազան խոսքեր «Սոս և Վարդիթերի» վրա։ Տակավին ներելով նորանց չենք ուզում վերագրել նոցա անհավանությունը մի կամավոր կուրության, վատ խորհրդով, այլ անգիտության և թյուր հասկացողության բանաստեղծության մասին։

Մեր հետևյալ խոսքերի մեջ վերստին կլսեն այդպիսի անձինքը այն, ինչ որ բերանացի արդեն ասել էինք, գուցե այս կրկնությամբ բժշկվի նոցա միտրը։

Եթե այն պատճառով պիտի մեղադրվի հեղինակը, որ նորա գործի մեջ անկատարությունք կան, հարցնում ենք. «որի՞ գործն է կատարյալ»։ Այսօր Միլաոնը և Շեքսպիրը, Հոմերոսը և Դանթեն ազատ չեն անկատարություններից. մեր պատվելի փիլիսոփայքը մի՞թե այս էլ չգիտեն: Պետք չէ մոռնալ, որ այս մարդիկը, որոնց անունը տվինք, են ամենամեծ բանաստեղծքը, որ երբևիցե ծնել են լուսնի տակ։ Բնությունք երբեք չէ իրագործում կատարելության գաղափարը մեկ անհատի մեջ, հետևաբար և նորա գործի մեջ. բնության զուգակշռող հիմնական