Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/559

Այս էջը հաստատված է

Դեմ է այդ կատարելության գաղափարը այնպիսի մեծ բան է, որ մեկ առանձին առնված հոգի, թող լիներ նա ամենամեծը մահկանացուներիը. այնուամենայնիվ բավական չէ տանել նորա մեծությունը. կատարելության բնակարանը է բովանդակ մարդկության հոգին։

Եթե պ. Պոոշյանցը չէ ստեղծել կամ չէ նկարագրում մեզ բնավորությունքը այնպես, որ աստիճան-աստիճան աճեին ու հասակ առնուին կարդացողի առջև, դորա փոխանակ հասարակաց կյանքի նկարագիրը շատ վառուն և կենդանի գույներ ունին. և այդ հասարակության մեջ ապրող բնավորությանը այս կամ այն մոմենտները հիանալու արժանի հարազատություն։ Բացի սորանիը, պ. Պոոշյանցը արդյոք չպիտի՞ դուրս եկած լիներ բնականությունից, եթե հայկական կյանքի մեջ (ընդհանուր առքով) երևեցներ մեզ այնպիսի բնավորությունք, որ սկզբից մինչև վերջը աճում էին լոգիկաբար։ Եվ հայոց կյանքը ա՞յն վիճակում է ներկայումս, ուր այդպիսի բնավորությունքը (ընդհանուր առքով) մտացածին չհամարվեին։ Ամեն բանից առաջ քննելիքը է ազգի կյանքը, որովհետև այդ կյանքն է բանաստեղծի հիմքը, որի վրա կառուցանում է նա իր շինվածքը։ Հայտնի է թե ազգն էլ մեղավոր չէ, եթե նորա կյանքը չէ երևեցնում այսօր այնպիսի բնավորությունք և երևույթք, որ չկան «Սոս և Վարդիթերի» մեջ։ նոցա աճելության համար հարկավոր է հող, հարկավոր են պայմաններ և հնարներ, որոնցից զուրկ ենք այսօր և որոնց թերությունը գուցե թե լցնե լուսավորությունը մի մասով, եթե գիտությունը ոտք կոխե Հայաստան։

Բայց ինչ որ ներկայումս կա Աշտարակում, ինչ վիճակում որ է այդ գեղի կյանքը, այդ բոլորը մեզ հասկացնելու համար իր բոլոր ջանքը գործ է դրել հեղինակը, ո՞չ միայն մաքուր խղճմտանքով, այլ և շատ լավ հասկացած լինելով և ըմբունելով իր խնդիրը։ Այնպիսի բարակ, հոգե¬ բանական և շատերի աչքից անզգալի կերպով թռչող անցնող երևույթներ է բռնել և ամրացրել թղթի վրա, և այն, պարզ, բնական և անզարդ խոսքերի միջնորդությամբ, այնպիսի հարազատություն ունին այդ տեղերը, որ մենք չնայելով, որ մեր հատվածը վաղուց անցել է սովորական լափից, չենք կարող մի քանիսը ցույց չտալ։ Այո՞, պարտակա՞ն ենք ցույց տալ, որովհետև մինչև այժմ թերությունքն ենք միայն ցույց տվել, որովհետև արժանավորության մասին ընդհանրապես ենք միայն խոսել։ Բայը կատարել այս պարտականությունը, և այն քիշ թերթերի մեջ, հեշտ չէ, որովհետև բովանդակ գործը, բացի մեր հիշած թեթև անկատարություններից ոգևորված է մի բնական արժանավորությամբ, այնպես, որ մարդ չէ իմանում, թե որի՞ քամակից գնա և ո՛րը ցույց տա։ Մենք կաշխատենք մի քանի բան հանդես հանել, խորհուրդ տալով ամեն