Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/560

Այս էջը հաստատված է

հայի, որ առնու այդ գիրքը և ինքը կարդա, որովհետև անհնար է նորա բովանդակ արժանավորությունը մի քանի երեսի մեջ տեղակել։

Արժանավորության կարգ ենք դնում, գործի սկզբից մինչև վերջը, բնության նկարագրությունը։ Այդ պարզ, միևնույն ժամանակ հոյակապ նկարագրությունց մեջ չկա և ոչ մի կեղծ գիծ։ Սարերը, դաշտերը, այգիքը, տարու եղանակները, նոցա ազդեցությունքը լեզու են առել հեղինակի գրչի տակ։

Արժանավորության կարգ ենք դնում Անուշի նկարադրությունը (եր․ 15) ուր զարմանալի հարազատությամբ երևում է Անուշի մեջ մի հայ աղջիկ։ Սոսը խնդրում է նորանից ծաղկազարդ կիրակի օրը իր քաղած մանուշակները Վարդիթերին տալ եկեղեցում։ Անուշը սրտով ուզում է կատարել իր ազգականի խնդիրը, բայց իր սեռի սեփական ամոթխածությունը ստիպում է նորան հողդհողդվել։ «Լավ, տո՛ւր տեսնեմ,– ասում է նա Սոսին,— վա՛յ թուք ու բեդնամ ըլնիմ ես, տեսնեմ երեսս կբռնի՞, որ ասեմ Սոսն ա ղրկել, համա թե որ խռովի, չի առնի, հետո արի, էշը ցեխից դու հանար՛, փալանը դու դզի, նոխտեն դու գուխը տուր, էլ ինձանում մեղք չկա»։

Եկեղեցու մեջ, երկար բարակ Վարդիթերի հետ մտերմաբար խոսելուց հետո, երբ Անուշը հայտնում է նորան մանուշակների մասին և ասում է, թե ինքը չէր հոժարում վիզ առնուլ այդ հանձնարարությանը, վախելով, թե մի՛ գուցե Վարդիթերի սիրտը ցավեցնե, բայց հարկադրվելով իր եղբոր Գարեգնի խոսքերից կատարում է, Վարդիթերը, թեև սաստիկ ուրախացել է և չէ իմանում թե ինչպես ձեռք ձգե մանուշակները, այնուամենայնիվ կանացի խորամանկությամբ նույն վայրկենին չէ բացում իր սիրտը Անուշի առջև. «Քա՛, ինձ տուր, ես քո աղպոր ղարավաշն եմ (աղախին),– ասում է նա,— նրա ազիզ խաթեր համար թեկուզ քարափիցն էլ վեր կընկնիմ, ջուրն էլ կընկնիմ, հուրն էլ․ նրա հրամանը կատարելու համար վեր կառնեմ ամեն թաք ու մուրն էլ»։

Տեղն է, որ մեկը ասե նորան, «քո հորն ողորմի, թե դա Գարեգնի հրամանը կատարելու համար միայն ընդանում ես այդ մանուշակները»։

Բայց մի քանի վայրկենից հետս, իր սիրտը կատարելապես բանալով Անուշի առջև և ապսպրելով Սոսին հասցնել իր գաթան, ասում է, որ ինքը հաստատ է իր սիրու մեջ և խնդրում է, որ Սոսն էլ խոսքին հաստատ մնա. «համա, իմ աղլուխը քու գլուխը, ես տղա դու աղջիկ, թե որ ինձանից հետ կաննես»,— ասում է նա Սոսին, Անուշի բերնով։

Շատ քաղցր է գալիս մեր ականջին, երբ լսում ենք հայկական անբռնադատ խոսքը, երբ այդ ձայնը դուրս է գալիս ուղղակի ազգի սրտից, ազգի հասկացողությունից, երբ նա թունավորված չէ արվեստական բարոյականությունից,