Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/561

Այս էջը հաստատված է

որ երևում է չինական պատշաճների մեջ և որի տակ տնքում է այսօր նույնիսկ լուսավորյալ Եվրոպան։

Ծաղկազարդ կիրակին առհասարակ մեծ աջողություն է բերել հեղինակի գրչին։ Եկեղեցու մեջ ժողովրդի նկարագրությունը, Փառք ի բարձունսը, տղոց ճեռ[1] ու ճոճանակները[2], պառավների բարձրախոս աղաղակը, երիտասարդ տղոց աղջիկ տեսնելու համար ժամի դռանը հավաքվիլը, այս բոլորը շատ պատվական են։ Իսկ ինչ որ վերաբերվում է քահանայի բարկության, տղոց ճեռերի և ճոճանակների հանած աղաղակի համար, քահանայի բնավորության հարազատությանը մենք ուզում ենք լռել, որ հեղինակը խոսի։ «Երեխեքը... ճոճանակներն ու ճեռերը ածեցին (եր. 19). ըստոնց ձենը տերտերի ձենին կոխեց, ոչով բան չէր կարում իմանալ Փառք ի բարձումից․ տերտերը շատ էլ բարկացավ, ո ր մինին ասես... մինը չի, տասը չի... շարեն կտրեց խեղճ երիցի, քո՛ռ փոշիման եկավ տեղը կաննեց, ու թո՛ւ, թո՛ւ, ասեց, կոտորվիք դուք, ջըհըդի ժամ շինեցին էլի, է՞ս ինչ սովորություն ա տո՛»։

Մեզ շատ շարժել է Աշտարակի կանանց ջերմ կրոնասիրությունը, ուր տեսնում ենք մանկական պարզամտություն, ներողամտություն, և ուր բարեպաշտ ու առաքինի հայ կինը իսկույն ճանաչվում է։ Փարպու ճանապարհի բանն եմ ասում։ Երբ Համասփյուռը բարկացած Սոսենց խաղ ասելու վրա, անիծախառն խոսքեր է հանում բերնից և նախատում է Վարդիթերին, այն խեղճ կնանիքը մեղադրում են նորա բարկությունը և անպատշաճ են համարում. «Քա՞, ընչի՞ ես էս բարի լսի առաջին, սուրբ ըխտի ճամփին բերանդ փիս բաց անում...»։ Այս տողերը արտադրած ժամանակս, ասես թե կենդանի ձայնով լսում էի այս խոսքերը հայ կնոջ

  1. Այսպիսի մի խաղալիք Նոր-Նախիջևան էլ կա. այնտեղ ճըռճըռ է նորա անունը։ Ապրիլի 23-ին սուրբ Գևորգի եկեղեցու կարգից դուրս ուխտն է լինում և այդ տոնը տևում է երեք օր։ Այդ օրերում բոլոր Նախիջևանի կնանիք, աղջիկ և երիտասարդք կամ եկեղեցու պարսպի մեջ են կամ պարսպից դուրսը, ուր փոքրիկ վաճառատոն է լինում։ Լոկ այդ օրերում ածում են երեխայք իրենց ճըռճըռները, բայց ոչ եկեղեցու մեջ։ Երբ այդ տոնը անցավ, էլ ճըռճքռ չէ երևում, մինչև առաջիկա տարին։ (Ծ. Հ.)
  2. Ծաղկազարդի ճոճանակի, այսօր, գոնե հազար տարեկանից ավելի լինելը երկբայության տակ չէ ընկնում։ Հովհաննես իմաստասեր կաթողիկոսը (Հովհ. պատմաբան կաթողիկոսը չէ. նորանից առաջ է ապրել իմաստասերը) իր ատենաբանությամբ վկայում է այս բանին։ Ահավասիկ նորա խոսքերը. «Որպէս և ի գալստեանն աւուր ոստսն ամբառնալ և ճօճանակս շարժիչ»։ Մեզ հայտնի չէ, եղա՞ծ է արդյոք այս բանը հունական եկեղեցու մեջ, կամ կա՞ արդյոք այժմ։ Եթե այդ բանը հույներից չէ մտել մեր մեջ, գուցե ներվի ենթադրել, որ մեհենից լինի եկած։ Հայկազն, բառար. Վենետ. 1336—37. ճոճանակ բառին քշոցի նման մի բանի նշանակություն է տրված, կարելի է հուսալ, որ Աշտարակի ճոճանակը հասկացնե թե ծաղկազարդի ճոճանակը քշոցից տարբեր է։ (Ծ. Հ.)։