Բացել գլխավոր ցանկը

Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/562

Այս էջը հաստատված է


բերնից․ այնչափ բնական և այնչափ հարազատ են նոքա նորա հասկացոզության, մտքերին և տրամաբանության։

97, 98, 99 և 100-րդ երեսներում, Վարդիթերի հոր և մոր խոսակցությունքը և սոցանից երևցած կյանքի պատկերը այն աստիճանի գեղեցկություն ունին, որ մենք չենք կարող մեր խոսքերով բացատրել։ Իսկ մեջ բերել հեղինակի գրվածը նույնպես չենք կարող, որովհետև ամբողջ այդ երեսները պիտի արտադրեինք, դուրս ձգելու ոչ թե բան, այլև բառ չկա։ Մենք հերիքանում ենք այդ երեսների թվանշանքը ցույց տալով։

«Սոս և Վարդիթերի» ընթերցողներին հայտնի է Վարդավաոի անցքը, ուր Վարդիթերի մայրը նշանում է իր դուստրը Սոսի հետ և համբուրել տալիս։ Մենք ուզում ենք մեջ բերել պառավի այն խոսքերը միայն, որ նա Հանավանքից տուն դառնալուց և Հեթումի առջև բոլոր անցքը ուրանալուց հետո, չէ հերիք անում իր անձը միայն արդարացնելով, այլև դատապարտում է դրսե-դուրս խոսողներին։ «Ը՛հ, հողս դրանց ասաուսա գլխին,— ասում է նա,— թող էնքան հաչան, հոգիները դուրս գա. քա՛, խի՛զան, էս ի՛նչ կրակ ա, ամոթ չանի՞ն ըստոնք. ինչ բերաններից դուրս ա գալի քցում են, փառք աստըծու, ոչ ով չի մեռել, երես երեսի կըլնինք, էն վախտն ինչ կասեն»։

Բանն այն է, որ դրսի խոսքերը բոլորը ճշմարիտ են և եթե բանը երես-երեսի գալու ընկնի, տարակույս չկա, որ իր ստությունը պիտի բռնվի, բայց և այնպես խորամանկ պառավը օգուտ է քաղում այն ազդեցությունից, որ այս, դրականապես խոսելու ձևը անում է իր էրկա վրան։ Հեղինակը քաջ հասկացել է այդ տեսակ պառավների և ընդհանրապես կանացի բնության ձգականությունը։

Հայտնի է, թե այս մի քանի բանը մեջ բերելով, մենք ոչ միայն ինչ որ այս տեսակ ընտիր տեղեր կար չհատցրինք, այլ մեջ բերածն էլ տկար կերպով ստորագրեցինք։ Այս տեսակ հոգեբանական երևույթքը պետք է, որ ամեն մարդ իր մտքով ու սրտով հասկանա, ուրիշի խոսքով արված նկարագրությունը թույլ է լինում, մանավանդ երբ ամբողջ բանի ընթացքից մի կտոր է դուրս բերվում։ Գո՛նե մենք ավելի աջողականություն չունինք այս բանում։

Նկարագրելով Աշտարակի, որով գրեթե և բյուրավոր ուրիշ հայերի բարոյական անմեղությունքը, հեղինակը չէ մոռանում տեղ-տեղ նոցա բարոյական խոցերն էլ բանալ, չէ մոռանում խարազանել անբարոյականությունը։

Հեթումը, այնքան հասած որդոց տեր, այնքան այգիների տեր, ծերացած և մի ոտքը գերեզմանի մեջ, այնուամենայնիվ (երես 86) կապում է ուրիշի այգու ջուրը և առու բացում դեպի իր այգին, «իմ ողորմածիկ