Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/563

Այս էջը հաստատված է

հորիցը էս եմ տեսել ասելով», մինչդեռ ջրի հերթը իրենը չէ, այլ իր խեղճ հարևանին։ Հարևանը տեսնում է բանը և բողոքում է։ Հեթումը պատասխանում է. «որդի՞, քո արևը, ես խաբաբ չեմ, կըլնի որ ջուրն ինքն ա ծակել» և այլն։ Խեղճ հարևանը գիտե, որ Հեթումը սուտ է խոսում․ աղաչում է նորան, «Հեթում ափեր,— ասում է ողորմելին,— քեզ արքայություն ըլնի, կտրե՞ս ոչ. ինչ ունինք չունինք չորացել ա»։ Բայց չնայելով այս բոլորի վրա, այն խեղճի հեռանալուց հետո, Հեթումը նորից քանդում է ջրի ճանապարհը և հարևանի ջուրը կտրում։ Պե՞տք էր որ Հեթումի պես մարդիկը խրատ առնուին այս բանից. մանավանդ հեղինակը, Հեթումի այս անիրավ գործի միջոցին, Փափակին ուղարկում է, որ իմաց տա Հեթումին Վաղարշակենց Արշակի մեռնիլը։ Պարզ է, թև արգո հեղինակը կրոնաբար ուզում է ազդել այդպիսիների քարացած խղճմտանքի վրա, կամ գոնե բարոյապես, երբ հիշեցնում է նորան աշխարհի երեսին մահ լինիլը։ Ո՛հ, եթե կրոնը ազդեր բարոյականության վրա, երկիրը դրախտ եղած կլիներ. բայց ո՜ւր է։

Նույնպես Բագրատ աղան (եր. 139—140), Սոսի անունով երեք ոչխար է առնում թուրքից և Սոսին ոչ միայն մեկ հատ ցույց տալիս, այլ պահանջում է, որ նա այն մեկն էլ մենակ չուտե, այլ իրեն և տանուտերին (քյոխվա) էլ հրավիրե։ Ազնիվ երիտասարդը հասկանում է բանի զորությունը և շատ քնքուշ կերպով խայտառակում է Բա գրատ աղայի խաբեբայությունը և նենգությունը։ Նա այն մեկիցն էլ հրաժարվելով ասում է. «շնորհակալ եմ, աղա՛... էն մի ոչխարն էլ քեզ բաշխեցի․ թող ասեն ոչ, Սոսը իր օրումը կաշառք ա կերել»։

Պ. Աբովյանցը (Վերք Հայաստանի, եր. 37) մեկ քանաքեռցու այսպես է ասել տալիս իր խնամի Հարությունին. «ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի... քո գլուխը որ կա, սար ա, անձրև, ձին, կարկուտ, կայծակ թող դիպչի էլ, գա՛ էլ, ի՞նչ վեճդ ա»։

Բագրատ աղայի գլուխը խնամի Հաբությունի գլխիցը շաա պինդ է։ Սոսի խոսքերը նորա պեսին ի՞նչ կազդե։ Եվ իրավ, որ տեսեք, թե ի՞նչ անամոթ լրբությամբ պատասխան է տալիս։ «Ապրե՞ս, որդի, խելոք ես խոսում, օձի փուշը լակլակը (արագիլ) կմարսի...»։

Քեզ որ տեսնում եմ, դու ոչ միայն օձի փուշ, մասթոդոնի[1] ոլոքն էլ կմարսես...

  1. Ջրհեղեղից առաջ ապրած մի ահագին խոտաճարակ է, պատկանում է հաստամորթ կամ բազմակճղակ կենդանիներին։ Այժմյան փիղը է որ իր մեծությամբ մեզ զարմացնում է, կարող է միայն մասթոդոնի ձագը լինել։ Այո կենդանու մինչև այժմ հայտնված նջխարներից, ամենալավ կմախքը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական մուզեոնի մեջ Խոշոր կենդանիների ականջը խոսի։