Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/568

Այս էջը հաստատված է

տավար, ոչխար, գոմեշ, ձի, գութան, չութ պահում. հացը, եղը, պանիրը, բուրդը, ամեն բանն էլ իրան իրան գալիս ա. մենք երկուսիցն էլ զուրկ ենք, էս մի հիքու երեսին ենք մտիկ տալի. աստված մի՛ արասցե կամ կարկուտը տա, կամ թրթուռը փչացնի, կամ տարին չբեր ըլնի սոված կոտորվիլ պտենք. մեր մասիլն էլ որ կա, ամեն բան նրան յաղի ա. եփած կերակուր ա, մարդ, շուն, կատու, ղուրդ ու ղուշ, ինչքան աշխարքումս ժժմունք կան քոմմա էլ ուտում են, կեսը անփոխ հենց ճամփորդներին ենք տալի կամ աղքատներին, էս լավ ա հլա խեր ա ըլնում. քաղքումն ամեն բանն էլ փողով ա, գեղըցուն էլ ունի ո՛չ. մերն ա որ մեջտեղը փչանում ա։ Մարդս մի երկու կով ենք պահում, թե երեխեքանց մածուն էլ ա ըլնի, էն էլ չենք կարում յոլա տանել, ամեն բան փողով ենք առնում»։

Ինչի պիտի այսպես լինի Աշտարակի վիճակը։ Եվ միայն Աշտարակը չէ. Աշտարակը երջանիկ գեղերից մինն է տակավին, նորանից անհամեմա՛տ աղքատները և խեղճերը կան։ Ահա, թե ինչ է պատմում մեզ արգո հեղինակը, «որ ըխտավոր Մողնու գեղումն ա վեր եկած, իրանց բարեկամի կամ ճանաչի տներումը, նրանց մատաղների էրին էլ, մորթին էլ, դմակի կես փայը, մատաղի կես փայը, ոտ ու գլուխն էլ տան տիրոջն ա։ Բոլոր գեղը տասնութ տուն ա. ամեն մի տան տասը տասնըհինգ տընվոր կըլնին վեր եկած, ընենց տուն չի ըլնիլ սրանցում որ էս իրեք օրը իրան տարեկան ղավուրմեն անի ոչ, բրդին հո, էլ հեսաբ չկա. ըտով էլ չեն կշտանում մողնեցիք, իրանց երեխեքն էլ քշերն ընչաք լիս, ցերեկն ընչաք իրիկուն մի մին քերեղաններ ձեռներին մատաղ են կիտում, իրանց աղքատ ու խեղճ ասելով, սրտաբաց ըխտավորն էլ սուրբ Գևորգի դոլոն եկած աղքատին հո չի՞ կարող հետ դարձնիլ․.․ Մողնեցիք անբան են... թե որ նրանք ոնց որ էս մատաղ հավաքելու համար են աշխատում իրանց բան ու գործին կենային, հիմի ամեն մինը մի խան կըլներ. աստված տվել ա, ամեն բանները լավ, հանդները շատ, իրանք անբան» (եր. 157)։

Ճշմարիտն ասելով, մեզ անհասկանալի է այս երևույթը, որովհետև հեղինակը վկայում է թե մողնեցոց ամեն բաները լավ են և հանդները շատ։ Թեև արգո հեղինակը ցույց է տալիս մեզ նոցա ծուլության վրա, բայց մինչև այդ աստիճանի ծուլությունը մեզ նույնպես անհասկանալի է։ Արդյոք մի ներքին վերք չկա՞ այդտեղ, որ խանգարում է տնտեսական կյանքի բնական ընթացքը։ Թե այսպես և թե այնպես ողբալի բան։