Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/569

Այս էջը հաստատված է

Երևի թե մողնեցոց վիճակից լավ չէ և կարբեցոց և հանավանքցոց վիճակը, երբ նոքա այգեքաղի ժամանակ 5—6 հարյուր հոգի գալիս են Աշտարակ այգի քաղելու, երբ Վարդիթերի հայրը տասն այդպիսի մշակ առաջն արած տանում է իր այգին ամեն մինին իր քաղլակովը մին հավողխոստանալով։

Մենք խոստովանում ենք, որ բնավ տեղեկություն չունինք, թե ի՛նչպես էին այն կողմերի մեր գեզացիների հարաբերությունը հողի հետ։ Այս պատճառով սանձում ենք մեր գրիչը, Որ անգիտությամբ դատողության չանենք, այս շատ ցավելի բաների մասին։ Սակայն ինչպես ամենայն ճանապարհորդի ներելի է, առանց թերևս զանազան պատճառների խոր քննության, միմիայն իր վրա եղված տպավորությանը նայելով այս կամ այն տեղի մասին այսպես կամ այնպես կարծել, այնպես էլ մենք, որպես ճանապարհորդ, մի քանի շաբաթ մնալով էջմիածին և ընդունած լինելով մի քանի տպավորությունք, չենք կարող չասել այն, ինչ որ, այդ տպավորությանը հիմքի վրա, մեզ թվում է։ Աշնան Մողնու ուխտից էջմիածին թափվող ահագին բազմությունը մեր սիրելի ազգակցաց, շատ ցավելի տպավորություն է գործել մեր վրա։ Դոցանից մեծագույն մասի, Տաճկաստանից կամ Պարսկաստանից գաղթած հայերի, այլակերպ և վերջին աստիճանի պատառոտուն հանդերձները, մի գրաստի վրա այր և կին իրենց մի քանի երեխաներով միասին նստելը, իրենց կեցությունը երկու երեք օր Ղազարապատի դրսումը մեզ տեղիք է տալիս ենթադրել մի ողբալի աղքատություն, որից չէ փրկել գաղթականությունը։ Մենք այդ մարդուց ներքին կացությունը չգիտենք, այսինքն այն ընկերական պայմանները, որոնց մեջ էին նոքա իրենց գեղում. ուստի, և, ինչպես առաջ ասացինք, այդ աղքատության պատճառը չենք կարող հաստատապես գիտնալ։ Հավանական է միայն, որ անկրթությունը և իմացական խեղճությունը բնականաբար վնասակար հետևանքներ պիտի ունենային մանավանդ երբ դպրոց-մպրոց չլինելուց հետո բերանացի խրատներ էլ կամ չեն լսում իսպառ, կամ թե լսում են լոկ խավարի խոսքը։ Վերջին աստիճանի բարբարոս ազգերի մեջ եղած կանացի ստրկության նշանակը,— արջի նման, կանանց և աղջիկների քթից ահագին օղ անցնելը,— աղեկտուր յփնելով տեսած ենք այն ուխ¬ տավորների մեջ։ Թողում ենք եգիպտական ծարիրը (սյուրմե) և պարսկական խինան, որոնցից առաջնովը արտևանունքն են ներկում, իսկ երկրորգովը մատները:Ո՞վ քարոզեց ժողովրդին թողոզ այդ վնասակար բաները, ո՞վ փույթ տարավ ոչխարի առողջության և ապահովության։ «Աղաչեցէ՛ք զՏէր հնձոցդ հանել զմշակս ի հունձս իւր»[1] :

  1. Մեջբերումը՝ Ավետարանից։