Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/570

Այս էջը հաստատված է

Եթե մեր սրբասնունդ և հրեշտակակրոն, երկնաքաղաքացի և ամպաչու, եթերաճեմ և օդասլաց կղերը հոգ տաներ գո՛նե այսպիսի բաների, մի՞թե մինչև այսօր էլ պիտի երևնին դոքա։ Բայց, այս է բանը, որ դոցա վերանալը կամ մնալը, որևիցե կապով կապված չէ նոցա էական խորհրդի հետ...

«Մեր տերտերներին էլ աստված բարի տա,— ասում է Գարեգնի բերնով անիրավ Պոոշյանցը (եր, 2),— բողազներին հուպ տաս երկու այբ չի վեր ընկնիլ, անջախ մաշտոցին են ջան տալի, էլ չեն ասում թե քարոզեն բալքի էս սովորույթքը վերցվի[1]»:

Բայց մենք երթանք դարձյալ Աշտարակ։

Ասենք թե Աշտարակը այդեդործ է. բարի է, բայց այգին, տարին տասներկու ամիս չէ կապում երկրագործի ձեռքը, մնաց որ այգեգործության մեծ և ծանր պաշտոնները երիտասարդների վրա պիտի լինի բնականապես, բայց, մի՞թե չկան այնպիսի թեթև աշխատությունը, որ առանց ծանր ուժ գործ դնելու առաջանում են, եթե միայն աչքաբաց խնամատարություն լինի շինականի կողմից։ Եթե միայն շերամաբուծությանը առնելու լինինք, որ դրեթե լոկ մայիս ամսի գործ է, եթե չասենք էլ, որ երիտասարդքը մայիսին գրեթե ազատ են, որովհետև ոչ թաղելու, ոչ էտելու և ոչ այգեքաղի Ժամանակ է, եթե չասենք, որ նաև վար ու ցանքով պարապած երիտասարդքը ազատ են մայիսին, որովհետև ցանը վերջացած է, իսկ խոտհնձի ժամանակը հունիսի սկզբում, երբ շերամի բանը պրծած է, այլ թե ասենք, որ լոկ ծերերը, աղջիկները և պառավները պարապեն այս բանով, որքա՞ն օգուտ կարող է ստանալ Աշտարակը կամ ուրիշ գեղեր։

Բայց «Սոս և Վարդիթերից» մենք տեսնում ենք, թե ի՛նչ ողորմելի վիճակում է շերամաբուծությունը Աշտարակում։

Վարդիթերը թութի տերևը այգուց առած դնում է տուն (եր. 71—72). հայրը հանդիպում է նորան ճանապարհի վրա և այսպես է խոսում, «էդ տերևը ո՞ր ծառիցն ա, էն կարմիր կորզավոր թթենուցը հո չի՞։

— Չէ՛,— ասում է աղջիկը,— սպիտակ բեդանա թթենուցն ա։ — Դե՛, տա՛ր, դե՛, տա՛ր,– շարունակում է Հեթումը,— ճիճուները սոված կոտորվեցին, որդի. շաղ դնալու (բոժոժ դաոնալու) վախտն ա, բալքի ուտեն ռադ ըլեին կոչին. ծառերս վերջ արին էլի. բարով էկոզ տարի հասնենք, մե մերըդ մին էլ բռնի՝ պարծենաս»:

  1. Խե՛ղճ Պռոշյանց չգիտե տակավին, որ պ. Չամուռճյանը կարո՛ղ է նորան էլ ան- հավատ անունով մկրտելով Միջնագռնյան հերետիկոսարանի անգամ հրատարակել։ Մոտենալ առյուծի ավարի՞ն... անպատիժ: Սպանիական ոգին չունի այդպիսի չար թույլավություն։ (Ծ. Հ.):