Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/571

Այս էջը հաստատված է

Այս խոսքերից պարզ երևում է, թե ի՞նչ սիրով պահվում է այնտեղ շերամը։ Ծառի տերը խնայում է իր լավ թթենու տերևը․ (թեև նորա լավ կարծած կարմիր թթենին երկրորդական է շերամաբուծության մեջ, որովհետև ճերմակ թթենին համարվում է նախընտիր․ գիտությունը ասում է, թե նորանով կերակրված միջատները ավելի բարակ մետաքս են տալիս, բայց բանը նորա խնամելն է), և ուխտ է անում, որ հետևյալ տարին էլ լպահե։

Պահվածի էլ մետաքսը, միայն տան մեջ գործածելու համար է. «Վատերը կեփենք կազ կշինենք, լավն էլ խիաթի կքաշենք, է՜հ, մի բանի պետք կգա էլի»,— ասում է Վարդիթերը Անուշին։

Իսկ ինչ որ վերաբերվում է շերամի խնամարկության, աստվա՜ծ ազատե, թե ի՜նչ վիճակում է։ Շերամի դեղնացավը պատճառվում է Մարինոսի չար ալքից․ դորա ճարն էլ Պետքականենց Համազին երթալ «օխտը ձիու մուննաթ» անելն է, որ գա աղոթե ու բժշկվին։

Ուզարլուկ (յուզերլիք) ծխելու ընդդեմ մենք չենք ուզում դրական բան ասել, որովհետև եվրոպական շերամաբուծության մեջ այդպիսի բան չկա և որովհետև գիտությունը մերժված է այժմ այն կանխամուտ կարծիքը, թե ծուխը ընդհանրապես, (որպես թաբակի ծուխը և այլն) վնասակար էր։ Այդ դառը խոտը ծխելը գուցե մի տեղական պատճառ ունի, մի բնական հիմք, մենք չգիտենք։ Եվ որովհետև չգիտենք, ուստի և իրավունք չունինք նորա օգտի կամ նորա ընդդեմ բան խոսել։ Իսկ ինչ որ վերաբերվում է Մարինոսի աչքին և օխտը ձիու մուննաթ անելուն, ո՜հ, դորա ընդդեմ շատ բան կա ասելիք, որ թողում ենք մի ուրիշ ժամանակի։

Հայտնի է, թե մարդը ինչ բանից որ ուզում է օգուտ քաղել պետք է, որ այդ բանը լավ սորվի․ այլապես, շատ օգտակար բանն էլ կմնա անօգուտ։

Գիտենք, որ ասիացին դեռ երկա՜ր ժամանակ չպիտի կարողանա եվրոպացու պես թել քաշել շերամի բոժոժից. նույնիսկ հյուսիսային Եվրոպայի մեջ քաշված թելը պակաս արժեք ունի, քան թե հարավային Ֆրանսիայի կամ Իտալիո (Պիեմոնտ) մեջ քաշված թելը, բայց այդպիսի դիպվածում կարելի է բոժոժը ծախել։ Իսկ մեծ գեղերում, ինչպես Աշտարակն է, եթե շատ շերամ պահողք լինին, հեշտ կարելի է ընկերովի բանալ մի փոքրիկ թելքաշի գործարան, ուր ամենի թելերն էլ քաշվեին։ Թել քաշելը թեև մեծ աջողակություն և մեծ զգուշություն է պահանջում քաշողի կողմից, մանավանդ անդադար ուշադրություն, հանգույցներ շինելու թելերի մեջ, այնուամենայնիվ մենք վստահ ենք, հայ կանանց ձեռքի շնորհքի վրա, որ թե նորա ձեռքին օրինավոր գործիք լինի և մի քանի