Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/572

Այս էջը հաստատված է

անգամ այդ բանը օրինավոր կերպով ցույց տվող, նա հետ չի մնալ եվրոպացի կնոջից։

Մենք միայն շերամաբուծության մասին խոսեցանք, բայց միայն այդ չէ, որից կարող են օգուտ քաղել հայերը։ Կան այնտեղ շատ ուրիշ բաներ և շատ օգտակար բաներ, բայց այսօր ամենքն էլ երեսի վրա ընկած։ Ստույգ է, որ այդ բաների համար խոսող ասող էլ չկա, գիտությունը ոտք չէ կոխել Հայաստան, մեր գրագետքն էլ ջրհեղեղից առաջ մնացած գաղափարների քարոզ։ Ո՜չ գիրք, ո՜չ կարդացող. դպրոց էլ հարկավոր չէ։ Թո՜ղ կործանվի բողոքականության և անհավատության օրորոցը։ Ո՜վ գիտե, թե ի՞նչպես անուշ է գալիս այս բացագանչությունը պ. Չամուռճյանի ականջին...

Հասարակ ժողովուրդն էլ տեսած լսած չլինելով, հայտնի է թե երկնքից չէ կարող ուսանիլ․ մարդը պետք է տեսնե, լսե,՝ և դոցա օգուտը ճանաչե, որ հետո համոզվի և գնա՜ նոցա քամակից։ Առանց սոցա ոչ միայն չեղած օգտակարը չէ կարող ներս բերել ազգի մեջ, այլև եղածիցն էլ օգուտ չէ քաղում։

Ամենին հայտնի է էջմիածնի պարսպի հարավային կողմում այն մեծ լիճը, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը շինեց։ Տոթահար միաբանը կես օրից հետո դուրս է գալիս երբեմն այդ լճի լայն շուրթի վրա ման գալու։ Բայց ո՞րչափ ավելի գեղեցկանա այդ լիճը, ո՞րչափ ավելի զվարճալի կլինի նորա շրջանում ման գալը, ո՞րչափ կկենդանանա օդը, եթե մի քանի կարդ ծառ տնկվի այդ շուրթի վրա։ Բայց ոչ ծառ կա և ոչ տնկելու դիտավորություն։ Ի՞նչ է պատճառը․ ինձ պատասխանեցին, թե առանց ծառի էլ մոծակի ձեռքից օր ու արև չունին․ ծառն էլ որ տնկեն, էլ մոտ գնալ չի լինի։ Այսպես ահա, երկյուղը մոծակից զրկում է խեղճ միաբանին մի պատվական ծառաստանից, նորա զովարար շուքից և տերևների քաղցր խշխշոցից։

Բայց այդ ունա՜յն երկյուղ է. մոծակը ուրիշ շատ միջատների նման ծառերի վրա չէ ածում իր ձուն. նորա ձոլ ածելու տեղը ջուրն է և ջրոտ ցեխերը, սոքա են նորա օրորոցը, որ այնտեղ կա։ Սառը բնավ վերաբերություն չունի մոծակի բազմանալուն, թերևս կարելի է ենթադրել, թե ծառը մի մասով պաշտպանում է մեզ մոծակից։ Այժմ այն շուրթի վրա հարձակվող մոծակներից անհնար է թե մի բաժինը չնստի ծառերի վրա, եթե սոքա լինին, որով ճեմելիքի վրա ման եկողների համար ավելի քիչ կլինին քան թե այժմ։

Տարապայման բթամտություն պիտի լիներ մեր կողմից, եթե մեղադրել ուզենայինք մեր միաբանին, թե ինչի՞ չգիտե նա մոծակի կյանքը, նորա որպիսությունը, նորա օրենքները։ Մոծակն ի՞նչ է, որ մարդ