Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/573

Այս էջը հաստատված է

նորա կյանքը սորվի։ Ընդունում ենք, մոծակը մի զզվեցուցիչ և խայթող միջատ է և մեր մասնավոր սիրո անարժան, բայց ի՞նչ անես, երբ այդ չնչին միջատի որպիսությունը չիմանալը հարյուրավոր հոգիների պատճառ է լինում, որ զրկվեն մի պատվական ճեմելիքից։

Բնությունը այսպես է խոսում, «կամ ուսի՜ր իմ օրենքները, տիրե՜ ինձ, օգո՜ւտ քաղե ինձանից․ կամ թե չէ ես քեզ կստրկացնեմ և ոչինչ օգուտ չտալուց հետո դեռ զրկանքներ էլ կպատճառեմ քեզ»։ Դպրոց պե՞տք է, բնական գիտոլթյունքը անհրաժե՞շտ են, վերացական գիտությոլնքը, միայն, չե՞ն կարող երջանկացնել մարդկային ազգը, դորա վրա թող խորհի ընթերցողը և առողջ դատաստան կատարե։

Աշտարակի տնտեսական կյանքի մեջ եթե կան տխուր բաներ, գո՜նե կա մի շատ մխիթարական բան. փոխարագնալը։ Այս անունով հասկացնում է հեղինակը փոխադարձ օգնությունը, որ գեղացիք անում են միմյանց։ Օրինակ Հեթումն ուզում է այգին բանալ (թաղը վեր տալ) նորան գնում են օգնելու տասը-քսան երիտասարդք և մի օրում ավարտում են գործը։ Դորա փոխանակ Հեթումի որգիքն էլ գնում են մյուս օր աշխատող երիտասարդներից մինի անգին բանալու, երրորդ օր մի ուրիշ և այլն։ Այս սկզբունքը մեծ խորհուրդ ունի ընկերական կյանքում, բայց մեր հատվածը Մաթուսաղայի կյանքից անց կացավ։ Մենք թողում ենք այն բանի վրա խոսելը մի ուրիշ ավելի հարմար ժամանակի։

Բայց մեզ մնում է տակավին մի քանի խոսք «Սոս և Վարդիթեր» գործի վերաբերությամբ, որ դեռ չենք ասել։

Արգո հեղինակը հետևելով պ. Աբովյանի ուղղության, իր բովանդակ գործի մեջ միշտ աչքի առջև ունեցել է գործ դնել ազգային առածներ, ասացածներ։ Մենք լիասիրտ շնորհակալություն ենք հայտնում մեր հեղինակին։ Բացի սորանից, «Սոս և Վարդիթերի» մեջ շատ կան սիրուն ձևեր և ոճեր, որոնք գրեթե ամեն տեղ գործ են ածվում ազգի մեջ, թեև նոցանից մի քանիսը ոմանք թուրքից առնված համարելու միշտ հակամետ են։ Մենք այս թուրքից փոխառության պատճառով չենք կարող մեր կարծիքը չհայտնել։

Մենք գիտությամբ առնում ենք «Սոս և Վարդիթերից» մի այնպիսի ոճ, որ իրա՜վ, կարելի է թուրքից առնված համարել, ինչպես. «հլա էն գնալն ա, ինչ գնացել ա»,— օշականցի կնոջ համար է ասում հեղինակը (եր. 120)։ Թուրքը ունի սորա նման մի բան. «0 գի գիդիլ գիգտի» կամ, «0 գիդիշ գիդեյոր» (օ կիտիշ կիտթի, օ կիտիշ կիդեյոր)։

Թուրքը և հայը գտնվում են այսօր գրեթե միևնույն աշխարհում. այդ ազգերը, միևնույն հողի, միևնույն կերակրի, միևնույն բնության ազդեցության են ենթակա։ Մինչև շատ մոտ ժամանակներս գրեթե և միևնույն