Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/576

Այս էջը հաստատված է

անցագիրը և առանց նորա ազգի կյանքի գուռերը փակ են հեղինակի առջև։ Հայտնի է, թե ամեն գիտական առարկա իր լեզուն և իր ոճերը ունի, ազգի ամենօրվա և ընտանեկան կյանքը կարո՞ղ է իր լեզուն չունենալ։ Այսպես լինելով բանը, կարելի՞ է խոր ներս մտնել ազգի կյանքի մեջ առանց այդ կյանքի սեփական ձև ու ոճը գործ դնելու։ Մենք չենք ուզում երկար խոսել այս մասին, որովհետև մեր համար աչքի հայտնի ճշմարտություն է այս։

Սակայն, չենք ասում, այլ մանավանդ ընդդեմ ենք, որ ազգի լեզուն էլ ավելի ստրկանա և ընկճվի թուրքի ազդեցության տակ։Այս մասին շատ ցավալի երևույթ տեսնում ենք Տաճկաստանի հայոց մեջ,որոնք տաճիկ լեզվին ստրկանալու համը հոտը տարել են։ Ավելցուր սորա վրա և ֆրանսիական լեզվի բաղդասության և ձևերի ազդեցությունը, որոնցից ժողովուրդը իսպառ ազատ է, բայց պ. դրագետքը քաղաքակրթության անունով ներս են բերում ազգի մեջ և խանգարում են լեզուն։ Մենք, որ նոր լեզվի ինքնուրույն ազատությունն ենք քարոզում և հին լեզվի ձեվերից անկախությունը, որպեսզի ազատորեն և ինքը իրեն աճե, ո՞ր ուշաբարձությամբ կարող էինք քարոզել, որ այդ լեզուն թուրքի կամ սատանայի ձևերին ստրկանա։ Բայց երբ այս կամ այն բանում այսօր միևնույն ձևն ենք տեսնում և հայի և թուրքի մեջ, դորանից խրտնելով, թե վայ, թուրքը որովհետև այսպես է ասում, ես նորան չնմանելու համար պետք է, որ գործ չդնեմ այդ ձևը, ասել մենք չենք կարող։ Այո, մի հեղինակ իր սենեկի մեջ նստած, կամեցածի պես կարող է գրել և խոսել, ինչ ձև ուզե գործ դնել, բայց բոլոր ազգը չունի այդ ազատությունը.նա չէ կարող ներկան ուրանալով անցածի անունով ապրիլ։ Այն ուղղությունը, որ առանց մի էական խորհրդի բռնաբարում է ներկայի իրավունքը կամ գեթ աշխատում է բռնաբարել, մենք հրատարակում ենք մաքուր և զուտ ֆանատիկոսություն։ Նոր լեզվի մեջ գրեթե բոլոր հին լեզվի նախադրունքը դարձել են վերջադրությունք, ածականը անհոլով և թվով անհամաձայն, միշտ նախադաս գոյականից, հատկացուցիչը միշտ նախադաս և այլն և այլն, որ նույնն է և տաճկերենի մեջ, և որովհետև այդպես է, ուրեմն և պետք է հին ձևի տակ շարել և կապակցել, թեև նոր հոլովներով, այժմյան հայի խոսքը։ Բայց ժողովուրդի անկաջին ծանր է և անբնական.— ի՜նձ ինչ փույթ,— ես բուն հայերեն եմ խոսում. ժողովուրդը խանգարել է իր բաղդասությունը, նորա լեզուն ստրկացել է թուրքի բաղդասության... միայն լեզուն չէ՜, ինքը, ազգն էր ստրկացել է թուրքին. և լեզվից առա՜ջ է ստրկացել։ Բայց ի՜նչ խոսիս։

Մարդ խոցելու կամ վիրավորելու համար չէ մեր այս խոսք ու զրույցը այս մեր հայացքն է, մեր կարծիքը։ Եվ ինչպես մենք ազատ