Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/577

Այս էջը հաստատված է

ենք այսպես կարծել, նույնպես ուրիշը ազատ է այլապես կարծել։ Եվ թե կարող է գտնել մի ճանապարհ, որ և բուն հայկաբանությամբ խոսեր և ազգի մեծագույն մասին հասկանալի, խոսք ենք տալիս, որ մենք առաջինը վազենք նորա դրոշի տակ։

Բայց ցավելին այս է և մանավանդ ցավելի, որ անմերժելի ճշմարտություն է, թե մենք իջնելով հասարակ ժողովրդի կյանքի մեջ պիտի ստիպվինք բուն թուրքի բառեր էլ ներս առնուլ, ամենօրվա կյանքի, պետքերի և հասկացողությանց որպես հայտարար, ինչպես գիտական առարկաներում ստիպված ենք եվրոպական բառեր առնուլ։ Մենք մի օր ցույց կտանք այնպիսի թուրքի բառեր, որ ընդհանուր ազգին դարձել են միօրինակ գործածական և որոնց գաղափարը մեկ բառով տվող խոսքեր ոչ միայն նոր լեզվի մեջ, միայն մի որևիցե գավառական բարբառում, այլ նույնիսկ հին լեզվում էլ չկան։ Բացի սոցանից կան թուրքի բառեր, ընդհանուր ազգին գործածական դարձած, որոնց հայերենը թեև կան հին լեզվի մեջ, բայց և այնպես այնքան խոր ներս են մտած նոքա ազկի մեջ, որ հայ դպրությունը եթե 200 տարի էլ ներգործե օրինավոր կերպով, այնուամենայնիվ չպիտի կարողանա այդ բառերը առնուլ ժողովրդի շրթունքից ու նոցա տեղը գնել թեև սեփական, բայց ազգի համար մեռած բառեր։

Կարող ենք մխիթարվել միայն նորանով, որ շատ սահմանափակ են այդ տեսակ բառերի թիվը։ Չկա աշխարհիս երեսին լեզու, որ օտար խառնուրդ չունենա, մեր նոր լեզուն չէ կարող բացառություն լինել բնական կանոնից։

Մենք, հերիք համարելով առայժմս այսքան խոսքը, կտրում ենք մեր ճառի ընթացքը, ձեռք զարկած լինելով մի տեսության նոր լեզվի մշակության մասին ընդհանրապես, որ մանրամասնաբար պիտի քննվին այն բոլոր խնդիրները, որ վերաբերություն ունեին նոր լեզվի մշակության։ Այդ աշխատության շուտով հրատարակելը մենք լենք կարող խոստանալ արգո ընթերցողներին, թեև այգ գործի վրա անձանձիր աշխատել ենք և աշխատում ենք, այս րոպեիս էլ։

Վերջացնենք մեր հատվածը։

Պ. Պռոշյանցի ոտանավորքը մեծ հարազատություն ունին Արարատյան աշխարհի և տեղ-տեղ էլ ամբողջ ազգի ոգու և ձևի հետ։ Օրինակի համար գնում ենք այստեղ նորա «Ջան գյուլումը»(եր. 74).

Խնձոր ունիմ կծած ա, ջան, գյուլում, ջան, ջան,
Չորեր կողմն էրծաթածա, ջան, ծաղիկ, ջան, ջան,
Աղպերս ուզեց չի տվի, ջան, գյուլում, ջան, ջան,
Ասի յարի ղրկած ա, ջան, ծաղիկ, ջան, ջան։